Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Քաղաքապետին զոհ ներկայացնելու և հերոսացնելու կասկածելի գործընթաց է սկսվել»․ Հայկ Մարտիրոսյան

«Քաղաքապետին զոհ ներկայացնելու և հերոսացնելու կասկածելի գործընթաց է սկսվել»․ Հայկ Մարտիրոսյան
115
Չորեքշաբթի, 30 հունիսի, 2021 թ., 10:36

ԱԺԲ անդամ, քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քաղաքապետին զոհ ներկայացնելու և հերոսացնելու կասկածելի գործընթաց է սկսվել:
Եթե ակտիվորեն չի մասնակցել դավաճանների սատարմանը՝ դա դեռ ամենևին չի նշանակում, որ դատապարտել է դավաճանությունն ու դավաճաններին:
Չի՛ դատապարտել, ծպտուն անգամ չի՛ հանել, որևէ հրապարակային խոսք, գործողություն կամ քայլ չի՛ արել: Լռել է պատերազմի հետօրեին, լռել է և ընտրությունների ֆարսի նախօրեին:
Երևանի քաղաքապետի պաշտոնը լուրջ, խոշոր պաշտոն է: Երևանում է փաստացիորեն կենտրոնացած Հայաստանի բնակչության մի ահռելի հատված: Երևանը Հայաստանի ոչ միայն մայրաքաղաքն է, այլև՝ սիրտն է, կենտրոնն ու կյանքի առանցքը: Երևանը Հայաստանի պարագայում ավելին է, քան որևէ այլ պետության մայրաքաղաքը, ավելին է, քան պարզապես քաղաք:
Երբ պետությունն ու նրա սիրտը կանգի գործընթաց են սկսում՝ չի կարող սիրտ-մայրաքաղաքի ղեկավարը լուռ մնալ և միայն լռությամբ «անհամաձայն» լինել: Եթե, ընդհանրապես, անհամաձայն եղել է:
Քաղաքապետը մինչ այս պահը իշխող ռեժիմի կուսակցության անդամ է շարունակում մնալ, քաղաքը նրա իշխանության ներքո վերածվել է սոդոմ-գոմորի, իսկ քաղաքապետի պաշտոնը վերածվել է քաղաքային գլխավոր տնտեսվարողի:
Սինլքորների ու դավաճանների թիմի անդամները հավասարաչափ պատասխանատվություն են կրում երկրի արդեն փաստ հանդիսացող կործանման համար: Ու սատարեն իրենց ոհմակապետին թե լռեն՝ կիսում են պատմական հանցանքի պատասխանատվությունը:
Հատկապես քաղաքի խեղկատակները, որ այդպես էլ չեն դարձել երկրի լավ քաղաքացի՝ քաղաքի հերոսի վերածվելու հնարավորություն և իրավունք չպետք է ունենան»: