«ԱԺ մտան այն ուժերը, որոնց ծրագրում հստակություն չկա Արցախի պաշտոնական ճանաչման մասին». Նարինե Դիլբարյան
![]() 194 Չորեքշաբթի, 30 հունիսի, 2021 թ., 16:54 «Ժառանգություն» կուսակցության նախկին նախագահ Նարինե Դիլբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր օրինչափություն դարձող պարբերականությամբ Թուրքիայի և ՌԴ արտգործնախարարները ծովափնյա Անթալիայում քննարկելու են Արցախի հարցը, իսկ Լավրովը մինչ այդ արդեն հայ քաղաքական դաշտի «ռևանշիստներին» էր դատափետում, թե բավ է՝ խոսել Արցախի հայկականության, հայկական տարածքների ապաբռնակցման ու վերադարձի մասին, երևութական խաղաղության և, ավաղ, անգո «եղբայրության» քարոզիչ է դարձել՝ տարածաշրջանում հաշտություն հաստատած ավագի կարգավիճակով: ԽՍՀՄ տարիների պատմությունն ու քաղաքականությունը հիշեցի՝ ամեն ինչ արեցին հայկականը զրոյացնելու և հայ-ադրբեջանական եղբայրությունը կայացնելու համար, արգելում էին հայոց պատմության պայքարի դրվագները, սրբագրում, լղոզում, Նժդեհն ու Դրոն արգելված գործիչներ էին, «Նեմեսիս» գործողությունը դաշնակցական «ավանտյուրա», հայկական հարցը մերժված թեմա, ԽՍՀՄ-ը հզոր կայսրություն էր, ներկայիս ՌԴ-ն չի կարող հավակնել նրա հնարավորությունների կեսին անգամ, և ինչ՝ չհաջողեցին: Այդ «եղբայրության» հեղինակները ոչինչ չկարողացան անել Սումգայիթի, Գանձակի, Բաքվի ջարդերը կանխարգելելու համար: Ուստի հիմա էլ սին խոսքերն անիմաստ են, Հայաստանի Հանրապետությանը ոչ ոք չի կարող զրկել իր պատմության համար պայքարից, չարաբաստիկ հնչող լատինական եզրույթը՝ ռևանշ-փոխվրեժ, իրապես ապագա ունենալու երաշխիքն է: Ազերիները 1994թ. հաշտության պայմանագրից հետո ոչ մի օր չդադարեցրին փոխվրեժի պատրաստվել, ու հասան 2020 թվականի աշնանը: Կյանքը ճոճանակ է, այո՛, փոխպայմանավորվածությամբ ասես արտահերթով ԱԺ մտան այն ուժերը, որոնց ծրագրում հստակություն չկա Արցախի պաշտոնական ճանաչման ու Արցախից օկուպացված տարածքների միջազգային ճանաչման ու դեօկուպացիայի մասին, բայց կյանքը շարունակվում է, քաղաքական լյուստրացիան ևս, մանդատները պողպատյա չեն, ճենապակյա են, իսկ Հայք-Հայաստանի պատմությունը տարածաշրջանում ամրագրված բազում գրքերով ու փաստաթղթերով, քարտեզներով: Մտածելու և երազելու, ծրագրեր կազմելու իրավունքը մարդու հիմնարար իրավունքներից է, թույլ մի՛ տվեք ձեզ զրկել դրանից»: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
