Բաքվում կայացել է Խոսրովյանի ու Մկրտչյանի գործով հերթական նիստը
![]() 187 Չորեքշաբթի, 30 հունիսի, 2021 թ., 19:58 Բաքվում այսօր շարունակվել է հայ գերիներ Ալյոշա Խոսրովյանի և Լյուդվիգ Մկրտչյանի գործով դատավարությունը, որոնք գերեվարվել էին Արցախյան երկրորդ պատերազմի օրերին։ Այդ մասին հայտնում է Trend գործակալությունը։ Նրանք մեղադրվում են Արցախյան առաջին պատերազմի ժամանակ, իբր, ադրբեջանցի գերիներին խոշտանգելու և այլ հանցագործությունների մեջ։ «Ինձ, Սերգեյին, Ազեր Ասլանովին և ևս մեկ գերու պահում էին մեկ վայրում։ Հետո եկավ հինգ թե վեց հայ, այդ թվում Խոսրովյանը և սկսեցին մեզ ծեծել։ Այնուհետ Ազեր Ասլանովին տարան հրամանատարի աշխատասենյակը մաքրելու։ Երկու ժամ անց նա վերադարձավ, հետո նրան նորից տարան։ Հայաստանի հատուկ ծառայությունները նրան տարել էին, որ հավաքագրեն։ Սամվել Բաբայանի աշխատասենյակում գտնվող հրահանգիչներից մեկը Մկրտչյանն էր։ Զրույցը ձգվեց մեկ ժամից ավելին, այնուհետ նրան բաց թողեցին։ Հետո հայերն ասացին, որ աշխատասենյակը կմաքրի ոչ թե Ազերը, այլ Սերգեյը։ Այդ ժամանակ պարզ դարձավ, որ Ազերին գնել են։ Դրանից հետո նրան տալիս էին այն ուտելիքը, որը ցանկանում էր։ Մի խոսքով, նա ծախվեց հայերին։ Նույն տարում նա վերադարձավ հայկական գերությունից և Բաքվի մետրոյում կազմակերպեց պայթյունը։ Գերությունից վերադառնալով ես իմացա, որ Սերգեյին գնդակահարել են»,- հայտարարել է վկան։
Այս գործով դատական նիստը կշարունակվի հուլիսի 7-ին։
|

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
