«Տպավորություն է, որ Էրդողանին արվել է առաջարկ, որից նա չի կարող հրաժարվել». Հակոբ Բադալյան
![]() 186 Հինգշաբթի, 01 հուլիսի, 2021 թ., 14:16 Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Լավրով-Չավուշողլու անթալիական հանդիպումից թերևս շատ ավելի ուշադրության է արժանի այդ հանդիպմանը զուգահեռ Թուրքիայի պաշտպանության նախարարի միջինասիական այցը: Նա եղել է Կիրգիզիայում, հետո ժամանել Տաջիկստան: Թուրքիայի միջինասիական հավակնության մասին արտահայտվել եմ 44-օրյա պատերազմի ավարտից հետո՝ նշելով, որ Թուրքիան Կովկասում ամրապնդվում է, հետո ռեգիոնը դեպի միջինասիական ուղղության պլացդարմ դարձնելու համար: Այժմ այդ գործընթացը ստացել է «միս ու արյուն»: Ընդ որում՝ այստեղ կա մի ուշագրավ հանգամանք: Թուրքիան դեր է ստանձնում Աֆղանստանում, և կարծես թե բոլորովին միարժեք չէ, որ այդ դերը ստանձնում է «հոժարակամ»: Բայդենի հետ հանդիպումից հետո Էրդողանն ասել էր, որ իրենք Քաբուլի օդանավակայանի անվտանգության հարցերը լուծել չեն կարող, եթե չլինի ԱՄՆ լոգիստիկ աջակցություն: Ստացվում է տպավորություն, որ Էրդողանին արվել է առաջարկ, որից նա չի կարող հրաժարվել, բայց մյուս կողմից խնդրում է ԱՄՆ-ին օգնել: Առնվազն հարցի տեղիք է՝ արդյո՞ք Անկարան այդ իմաստով ստիպված է ստանձնել Աֆղանստանի բեռը, այն բանի դիմաց, որ ունենա Նահանգների աջակցությունը Ռուսաստանի և Չինաստանի հետ միջինասիական արևի տակ իր տեղն ունենալու մրցակցության համար»: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
