Երկուշաբթի, 20 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

«Հայաստան» դաշինքը միջնորդել է, որ Վահե Գրիգորյանը չմասնակցի իրենց դիմումի քննությանը

«Հայաստան» դաշինքը միջնորդել է, որ Վահե Գրիգորյանը չմասնակցի իրենց դիմումի քննությանը
219
Ուրբաթ, 02 հուլիսի, 2021 թ., 16:10

«Հայաստան» դաշինքը միջնորդել է, որպեսզի Վահե Գրիգորյանը չմասնակցի ՍԴ-ում իրենց դիմումի քննությանը: Այս մասին այսօր՝ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը:

«ՍԴ-ին հասցեագրված դիմումի հետ մեկտեղ նաև ներկայացրել ենք գրություն՝ դատավոր Վահե Գրիգորյանի մասնակցության անհնարինության հարցի վերաբերյալ: Պատճառը շատ հստակ է. Վահե Գրիգորյանը մասնակցել է որպես դատավարական հակառակորդ կոնկրետ գործով, կարելի է ասել, հանդես գալով ընդդեմ Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Արմեն Գևորգյանի»,- ասաց նա: