«Իմ քայլի» պատգամավորները դժգոհ են. ի՞նչ է կատարվում խմբակցության ներսում. «Ժողովուրդ»
![]() 210 Շաբաթ, 03 հուլիսի, 2021 թ., 09:18 «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունում դեռ աժիոտաժ է տիրում: «Խորհրդարանական արտահերթ ընտրություններից հետո ղեկավար կազմից ոչ ոք չի հանդիպել նրանց հետ և չի քննարկել հետագա անելիքները կամ ապագան: Մեր տեղեկություններով՝ իրավիճակը պատգամավորներին դուր չի գալիս նաև այն պատճառով, որ նրանցից շատերը մամուլից են իմանում, թե ինչ վերադասավորումներ կարող են լինել: Առավել ևս ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը այս ընթացքում հետաքրքրություն չի ցուցաբերել իր խմբակցության նկատմամբ: Տարբեր համարներում գրել էինք, թե ովքեր են, օրինակ, ԱԺ նախագահի, փոխնախագահի կամ խմբակցության ղեկավարի հավակնորդները: Օրինակ՝ խմբակցությունում դեմ են, որ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ղեկավարի ֆրակցիան, քանի որ տարբեր մարդիկ նրա հետ կոնֆլիկտ են ունեցել, Արփի Դավոյանին ևս համաձայն չեն՝ նույն հանգամանքից ելնելով, իսկ ինչ վերաբերում է Հայկ Կոնջորյանին, ապա նրան ճամբարափոխ և անվստահելի են համարում (վերջինս Էդմոն Մարուքյանի սանիկն է, ԼՀԿ-ից է «Իմ քայլ» տեղափոխվել): Մի խոսքով, չի գտնվել դեռ այն թեկնածուն, որի շուրջ սիրով կհամախմբվեն»: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
