«ՀԱՊԿ-ի համար լրջագույն ռիսկեր են կուտակվում միջինասիական ուղղությամբ». Հակոբ Բադալյան
![]() 201 Շաբաթ, 03 հուլիսի, 2021 թ., 19:24 Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ինձ թվում է, որ Ստանիսլավ Զասը պարզապես շատ տխրել է Բելգիայի հավաքականի պարտությունից, ի վերջո Բ-ով են սկսում իր համար հարազատ վայրեր՝ Բելառուս, Բաքու, որտեղ սովորել է: Բ-ի հետ կապված Զասը հաստատ էլի կունենա հարազատ զգացումներ, ու կտխրեր, իհարկե, Բելգիայի պարտությունից: Եթե լուրջ, ապա Հայաստանում կա՞ մարդ, որի համար Զասի հայտարարությունը եղել է անսպասելի: Հազիվ թե: ՀԱՊԿ-ի համար լրջագույն ռիսկեր են կուտակվում միջինասիական ուղղությամբ: Հայաստանը այժմ ունի երկու խնդիր, դրա հետ կապված, իմ սուբյեկտիվ պատկերացմամբ իհարկե: Նախ, հենց միջինասիական ամպերի կուտակման ֆոնին անել անհրաժեշտը՝ այդ ուղղությամբ զարգացումների մանրադրամ չդառնալու համար: Եվ, երկրորդ, պատրաստ լինել այդ ուղղությամբ ՀԱՊԿ հնարավոր որոշումների կայացման գործընթացում առավելագույնս բարձրացնել իր ձայնի արժեքը: Էնպես որ, քաղաքական իմաստով Զասի հայտարարությունը պետք է դիտարկել օգտագործելիության տեսանկյունից: Այլապես, ինչպես նախորդ գրառումներից մեկում էի նշել՝ այդ իմաստով եվրասիական տիրույթից վարքագծային պատրանք հայ ժողովուրդն այլևս չունի, հազվադեպ բացառություններով գուցե»: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
