«ՀԱՊԿ-ից ավել բան չէի էլ սպասում. այն կայացած կազմակերպություն չէ». Ռուբեն Սաֆրաստյան
![]() 229 Չորեքշաբթի, 07 հուլիսի, 2021 թ., 22:42 ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, արևելագետ Ռուբեն Սաֆրաստյանն այսօր «Ֆակտոր»-ի եթերում, անդրադառնալով ՀԱՊԿ-ի տարածած աղմկահարույց հայտարարությանը, ընդգծել է, որ այդ կառույցից ավել բան չէր էլ սպասում. «Այդ կազմակերպությունը դեռ չի կայացել որպես ռազմաքաղաքական դաշինք: Ըստ էության, ճիշտ չի կողմնորոշվում, չի կարողանում արձագանքել այն վտանգներին, որոնք սպառնում են իր անդամ պետությանը: Ինձ համար սպասելի էր այս մոտեցումը ՀԱՊԿ-ի կողմից»,- ասել է նա: Հարցին, թե այդ դեպքում նույնքան սպասելի՞ էր ՀԱՊԿ-ի արձագանքը Տաջիկստանի սահմանային իրավիճակին, երբ նշվեց, որ անհրաժեշտ օգնության պարագայում ՀԱՊԿ-ը անհապաղ աջակցության կշտապի, արևելագետը պատասխանել է. «Աստեղ ոչ թե տաջիկների և մեր համեմատությունն է, այլ կարևորն այն է, որ այնտեղ խոսքը ռազմատենչ իսլամի մասին է, որը հարավից, Աֆղանստանից մտնում է Կենտրոնական Ասիայի վրայով և կարող է նաև Ռուսաստանի համար վտանգ ներկայացնել, և դա որպես շատ լուրջ խնդիր է դիտարկվում Ռուսաստանի կողմից, նաև Կենտրոնական Ասիայի շատ երկրների կողմից: Այստեղ տարբեր մոտեցումներ են՝ ոչ թե մեր և Տաջիկստանի կարգավիճակների հետ կապված, այլ այն վտանգի գիտակցման հետ կապված, որը գոյություն ունի Հարավային Կովկասում՝ Ադրբեջանից Հայաստանին ուղղված, և Կնետրոնական Ասիայում՝ Աֆղանստանից դեպի Կենտրոնական Ասիա՝ Տաջիկստանին և մյուս երկրներին ուղղված»: Մանրամասները՝ տեսանյութում:
|

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
271Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
290Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
297Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
200Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
263Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
242Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
230Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
280Երեկ, 09:52
