«Քոչարյանը, Սարգսյանը, Փաշինյանը միասնաբար հաղթեցին հայ ժողովրդին». Լևոն Զուրաբյան
![]() 217 Չորեքշաբթի, 07 հուլիսի, 2021 թ., 23:04 Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Նիկոլ Փաշինյանը միասնաբար հաղթեցին հայ ժողովրդին: Այս մասին «Ֆակտոր»-ի եթերում հայտարարել է ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը: «Եղել են 90-ական թվականների ծանր զրկանքները, ջանքերը, պետական կազմակերպվածությունը՝ ամեն ինչ ֆրոնտին տալու սկզբունքով, և հաղթանակ է արձանագրվել, որը պետք էր ձևակերպել դիվանագիտորեն, բերել խաղաղություն, դրանից հետո զարգացնել երկիրը։ Եվ ահա՝ Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը և հայտնի անձը՝ Վազգեն Սարգսյանը, այդ հաղթանակը վիժեցրին և խաղաղություն չբերեցին։ Հետո անվտանգության, հայրենասիրության լոզունգներով տեղի ունեցավ երկրի թալան և կեղեքում, և դա բերեց նրան, որ ժողովրդի մեջ 98 թվին վիժեցվեց խաղաղ կարգավորումը և մրցավազքի մեջ ընկան Ադրբեջանի հետ, ինչն անհաղթահարելի մրցավազք էր, որում Հայաստանը հաղթելու հնարավորություն չուներ, այդ մրցավազքը ՀՀ-ն կարողանում էր պահել մի ձևով՝ աղքատացնելով սեփական ժողովրդին։ Այդտեղ կար կոռուպցիա, օբյեկտիվորեն՝ 70․000-անոց բանակ պահելու պահը, որը կարող էր լինել միայն ժողովրդի աղքատացման գնով, բերեց մի հետևանքի, որ հայ ժողովրդի մեծ մասը տարիներ շարունակ ոչ թե ազգային գոյատևման պայքար է տանում, այլ անհատական։ Մարդիկ ահավոր բեռի տակ են ընկել՝ ընտանիքներին կերակրելու, և շատերի համար հայրենասիրությունը, ազգայնականությունը, ազգային անվտանգությունը հավասարազոր դարձան կեղեքմանը, կոռուպցիային, թալանին, և սա ժողովրդի ապստամբություն էր։ Ժողովրդի զգալի մասի մեջ պետականության զգացումն այս մարդիկ մաշեցրել են։ Նիկոլ Փաշինյանն այդ ապստամբության արտահայտիչն է, նա պետական մտածողություն չունի»,- ասել է Զուրաբյանը: Մանրամասները՝ տեսանյութում: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
