«Պատիվ ունեմ»-ը ՍԴ-ում 9 թեզ ներկայացրեց նախընտարական փուլում եղած խախտումների մասին
![]() 168 Կիրակի, 11 հուլիսի, 2021 թ., 14:04 ՍԴ-ում արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումների քննության ժամանակ «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանը 9 թեզ ներկայացրեց արտահերթ խորհրդարանական ընտրություններում խախտումների վերաբերյալ։ Որպես առաջին թեզ՝ Հարությունյանը նշեց ֆիզիկական ուժի կամ վարչական ներգործության կիրառման սպառնալիքը, հոգեբանական ահաբեկումն ու նվաստացումը, ազատ ընտրության սկզբունքի էության կոպիտ ոտնահարում, երկրորդ թեզը՝ նախընտրական քարոզարշավի ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակի առաջին համար Նիկոլ Փաշինյանը, լինելով հանրային իշխանության ներկայացուցիչ, կոպտորեն ոտնահարել է ազատ ընտրության սկզբունքը, երրորդը՝ ՄԻՊ-ի հայտարարություններում արձանագրվածը հաստատում է ազատության իրավունքի խախտման փաստը, չորրորդը՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտով հաստատվել է, որ Փաշինյանի խոսքը պարունակել է բռնության կիրառման սպառնալիքներ և որ այդ սպառնալիքները շարունակական բնույթ են կրել, հինգերորդը՝ Փաշինյանի կողմից հնչեցրած սպառնալիքները ոչ միայն ընկալվել են որպես իրական, այլ փաստացի իրական բնույթ են կրել, վեցերորդ՝ իրավապահ համակարգի գործողությունները և անգործությունը լրացուցիչ վնաս են հասցրել ազատ ընտրության իրավունքին, յոթերորդ՝ ազատ ընտրության իրավունքի խախտումները ունեցել են այնպիսի բնույթ, որ ակնհայտորեն առկա են ընտրությունները անվավեր ճանաչելու հիմքերը, ութերորդ՝ Հանրային հեռուստատեսության լուսաբանման խտրական պայմանները խախտել են հավասար ընտրության սկզբունքը, իններորդ՝ Փաշինյանը ապօրինաբար է զբաղեցրել վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնը, ուստի վարչական ռեսուրսի օգտագործման այն մասը, որը օրենքով համարվում է օրինական, իրականում ապօրինի էր։ Դավիթ Հարությունյանը յուրաքանչյուր թեզի մասով ներկայացրեց իրենց հիմնավորումները և գնահատականները։ |

«Ադրբեջանական ուժերը թիրախավորել ու ոչնչացրել են միայն ռազմական օբյեկտները». Բայրամովը ՄԱԿ ԱԽ նիստում խեղաթյուրեց փաստերը
20501:08
Ոստիկանության տարբեր բաժիններ բերման են ենթարկվել 46 քաղաքացիներ
26200:24
«Մենք չպետք է աչք փակենք ՌԴ խաղաղապահ առաքելության ձախողումների վրա». Փաշինյան
393Երեկ, 19:12
«Բաքուն ԼՂ հայերին է հանձնել վերաինտեգրման ծրագիրը». Ալիևի վարչակազմ
923Երեկ, 16:24
ՀՀ տեղափոխելու հարցի շուրջ կառավարությունը կապի մեջ է ԼՂ-ի հետ. վարչապետի աշխատակազմ
438Երեկ, 15:48
«Բաքուն խաղաղության համաձայնագրի նախագիծ է հանձնել Երևանին». Ալիևի ներկայացուցիչ
1179Երեկ, 14:48
«Դժվար է մեկ հանդիպումով լուծել բոլոր հարցերը». Ադրբեջանի ներկայացուցիչ
1088Երեկ, 14:36
Եվլախում հանդիպումից հետո մամուլի ասուլիս նախատեսված չէ
945Երեկ, 14:24
