Չորեքշաբթի, 18 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +11 °C

Արգիշտի Քյարամյանը նշանակվեց ՔԿ նախագահ

Արգիշտի Քյարամյանը նշանակվեց ՔԿ նախագահ
259
Երկուշաբթի, 12 հուլիսի, 2021 թ., 17:50

ՀՀ Կառավարությունն արտահերթ նիստում որոշումներ է ընդունել. «Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասով, 22-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ ենթակետով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է՝ Հայկ Գրիգորյանին ազատել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի պաշտոնից»:

Մեկ այլ որոշմամբ՝ Քյարամյանը նշանակվել է ՔԿ նախագահ. «Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է՝ Արգիշտի Քյարամյանին նշանակել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ»,- նշված է տեքստում: