Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +17 °C

«Մեր ԶՈՒ-ի նախազգուշական քայլերի արդյունքում ադրբեջանական կողմի կրակոցները դադարել են»․ ԱՀ ՄԻՊ

«Մեր ԶՈՒ-ի նախազգուշական քայլերի արդյունքում ադրբեջանական կողմի կրակոցները դադարել են»․ ԱՀ ՄԻՊ
306
Երեքշաբթի, 13 հուլիսի, 2021 թ., 23:06

Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Շուշիի մոտակայքում քիչ առաջ արձանագրված հրաձգության դեպքի առթիվ կապվել եմ լիազոր մարմինների հետ՝ ճշտելու համար եղելությունը:
Ինձ տեղեկացրին, որ արձանագրվել են հրաձգային միջոցներից դեպի օդ կրակոցներ, սակայն թիրախային կրակոցներ չեն եղել: Մեր զինված ուժերը ձեռնարկել են համապատասխան նախազգուշական քայլեր, ինչի արդյունքում ադրբեջանական կողմից կրակոցները դադարել են:
Այս պահին մեր ուսումնասիրության արդյունքներով որևէ հետևանք չի արձանագրվել»: