Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Մարդու իրավունքների խախտումները նույնպես բումերանգ են». Արման Թաթոյան

«Մարդու իրավունքների խախտումները նույնպես բումերանգ են». Արման Թաթոյան
172
Հինգշաբթի, 15 հուլիսի, 2021 թ., 00:28

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հետաքրքիր վիճակ է, երբ իրավապահ մարմինների կողմից թույլ տրվող մարդու իրավունքների խախտումներին և անարդարությանը փաստաբանի կամ անձնական կարգավիճակով բախվում են հենց այդ մարմինների նախկին աշխատակիցները (հետաքննիչներ, քննիչներ, դատախազներ և այլն), ու այդ խախտումներին նրանց արձագանքը սովորաբար առավել կոշտ է լինում:
Ու խոսքն էլ այն խախտումների մասին է, որ թույլ են տրվել նաև այն ժամանակ, երբ իրենք են այդ մարմիններում աշխատել կամ գուցե նրանց մի մասը հենց ինքն է թույլ տվել այդ խախտումները:)
Խախտումներին արձագանքելն, իհարկե, դրական է, բայց այս կրկնվող շղթայի մասին պետք է հիշեն բոլոր քննիչները, դատախազները կամ օպերատիվ ծառայողները. ծառայությունը կամ համակարգը թողնելուց հետո իրենք են բախվելու այն նույն խախտումներին, որ հիմա իրենց օրոք են թույլ տրվում:
Այնպես որ ամենայն հարգանքով ու բարեխղճության կանխավարկածով իրավապահ մարմինների գործող կամ նախկին ծառայող մեր գործընկերների նկատմամբ՝ չպետք է մոռանալ, որ մարդու իրավունքների խախտումները նույնպես բումերանգ են»: