«Նիկոլը բացեց Թուրքիայի մուտքը Հարավային Կովկաս». Արտակ Զաքարյան
![]() 251 Հինգշաբթի, 15 հուլիսի, 2021 թ., 17:42 ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար, «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ալիևը, իհարկե, վաղուց էր բարբաջում Զանգեզուրի, Սևանի և Երևանի՝ «ադրբեջանական լինելու մասին»։ Նախկինում նրա այդ բարբաջանքներին բանի տեղ չէին դնում, որովհետև Արցախն իր շրջակայքով՝ ամուր փակում էր դեպի Հայաստան տարածվելու ադրբեջանական ցանկացած երազանք։ Բացի այդ՝ Հայաստանի և Արցախի նախկին իշխանությունները, ոչ թե դրածո, հայրենադավ կապիտուլյանտներ էին, այլ իրենց թերություններով հանդերձ՝ իմաստուն, հեռատես և հայրենատեր մարդիկ։ Նրանց ժամանակ, Ադրբեջանը շանս չէր ունենա ո՛չ քաղաքական, ո՛չ դիվանագիտական և ո՛չ էլ ռազմական ճանապարհով, սպառնալու Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը։ 2018-ի պետականակործան իշխանափոխությունից հետո, Ալիևն ստացավ քարտ-բլանշ և նոր շանս։ Թուրքիան, որը նախկինում չէր խառնվում ադրբեջանա-արցախյան կոնֆլիկտին, ևս օգտվեց Հայաստանում ստեղծված հետհեղափոխական քաոսից՝ միանալով Բաքվի ավանտյուրային։ Այդպես, Նիկոլը բացեց Թուրքիայի մուտքը Հարավային Կովկաս։ Նիկոլի ապաշնորհության արդյունքում սանձազերծված դավադիր պատերազմից և խայտառակ կապիտուլյացիայից հետո, Ալիևը բացում է նոր, շատ վտանգավոր թեմա։ Խոսելով Երևանի, Զանգեզուրի, Սևանի՝ «պատմական Ադրբեջան» լինելու և ինչ-որ կեղծ քարտեզների մասին, նա փորձում է հասունացնել նոր կոնֆլիկտ։ Այդ կերպ, կովկասյան թաթարախմբից կազմավորված Ադրբեջանը, ինքն իր համար շանս է ստանում հիմնավորելու իր հավակնություններն այս տարածաշրջանում։ Չեմ զարմանա, եթե մոտ ժամանակներս Ալիևը սկսի աշխարհին համոզել, որ մենք՝ հայերս եկվորներ ենք, և ապօրինի զավթել ենք «պատմական ադրբեջանական տարածքները», իսկ հետո, ռուսների օգնությամբ այստեղ կառուցել ենք Հայաստան պետություն։ Չեմ կարծում, որ նիկոլիզմը կընդիմանա այդ գործընթացին, որովհետև նա առանձնապես գետինը չի մտնում այն փաստից, որ Հայաստանի սուվերեն տարածքներն արդեն օկուպացված են Ադրբեջանի զինուժի կողմից։ 2018-ին, իշխանության բերելով նիկոլիզմին, հայ ժողովուրդը թույլ տվեց չգիտակցված և շատ կոպիտ պատմական սխալ։ Այդ սխալը ճակատագրական դարձավ Արցախի և Հայոց Բանակի համար։ Այդ սխալը՝ ծանր խարան է դառնալու ապագա սերունդների վրա։ 2021-ին, կրկին իշխանությունը տալով կապիտուլյանտներին՝ հայ ժողովուրդը գործեց իր գիտակցված սխալը։ Այդ սխալը, արդեն ճակատագրական է դառնալու Հայաստանի համար։ Այդ գիտակցված սխալով, հայ ժողովուրդն աշխարհին ի ցույց դրեց իր ողբալի վիճակը, մառազմի հասնող քաղաքական դեբիլիզմը։ Ալիևը, իհարկե, ղալաթ է անում, երբ խոսում է Զանգեզուրի, Սթափվել է պետք, որովհետև ապագա վտանգը չափից ավելի ակնհայտ է։ Վրաստանը թուրքերի ու ազերների հետ էթնիկ կոնֆլիկտներ չի ունեցել, բայց նրանք լավ են գիտակցում իրենց պետականության դերն ու ազգային շահը։ Իսկ մենք կորցրել ենք ինքնապաշտպանական ամենատարրական բնազդներն ու ազգային ինքնասիրությունը։ Եվ այս խելքով էլ ուզում ենք թուրք-ադրբեջանական ագրեսիվ լկտիության հետ բարեկամություն անել։ Կարճ ժամանակ հետո Հայաստանը ոտատակ են տալու։ Ուժեղանալ է պետք, ապաքինվել ու վերականգնվել է պետք։ Հետո նոր մտածել թշնամու հետ բարեկամության ձևերի մասին»։ Աղբյուրը` Արտակ Զաքարյան |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
246Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
274Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
277Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
193Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
253Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
235Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
222Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
274Երեկ, 09:52
