«Ալիևին չի հաջողվում միջազգային կոնսենսուսի հասնել «Զանգեզուրի միջանցքի» հարցում». Արման Բաբաջանյան
![]() 207 Հինգշաբթի, 15 հուլիսի, 2021 թ., 15:30 ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի գրառումը. «Ադրբեջանի նախագահի երեկվա հայտարարությունները մի բանի վկայությունն են՝ . Ալիևին չի հաջողվում միջազգային կոնսենսուսի հասնել «Զանգեզուրի միջանցքի» հարցում, . Չի հաջողվում Մինսկի խմբի համանախագահ երկրներին բերել «Զանգեզուրի միջանցքի» օրակարգի քննարկմանը և ձեռք բերել Հայաստանին այդ օրակարգը պարտադրելու համաձայնություն: . Չի հաջողվում Հայաստանին թողնել այդ օրակարգի դեմ մենակ: Հայաստանը շարունակում է մերժել որևէ «միջանցքի» քննարկում: Իսկ դա արել է Ռոբերտ Քոչարյանի իշխանությունը, Քի Վեսթում, կարգավորման այն տարբերակներում, որ քննարկվել են, և Քոչարյանն ինքն է խոստովանել քննարկելու հանգամանքը: Ալիևը ներկայումս հղում է անում հենց բանակցային գործընթացի այդ պատմություններին՝ ի պատասխան կարգավիճակի հարցի վերաբերյալ թե՛ հայկական, թե՛ նաև համանախագահ երկրների՝ մասնավորապես Ֆրանսիայի և ԱՄՆ հայտարարությունների: Հայաստանի համար ներկայումս խնդիր է անել առավելագույնը, որ Ալիևի մոտ չստացվի այդ հարցում Հայաստանի դեմ «կոալիցիա» ձևավորել նաև ապագայում: Անիրատեսական է մտածել, որ Հայաստանին կհաջողվի «կոալիցիա» ձևավորել Բաքու-Անկարա տանդեմի դեմ, եթե նույնիսկ դիտարկենք, որ տեղ-տեղ այն տրիո է՝ Ռուսաստանի հետ, բայց Երևանին պետք է հնարավորինս բազմազանեցնել շահերի կուտակումը Սյունիքի շուրջ, այդպիսով հնարավորինս ընդլայնելով «միջանցքի» օրակարգի մերժման շուրջ իր գործընկերային ու դաշնակցային աշխատանքի ուղղությունների շրջանակը: Իսկ շահերը բազմազանեցնելու համար, Հայաստանին որպես հիմք անհրաժեշտ է հնարավորինս կենտրոնացնել հայկական, համահայկական ռեսուրսները, աշխարհում հայկական և պրոհայկական լոբբիստական բոլոր խմբերը և ձևավորել Սյունիքում բավականին խիստ համահայկական օրակարգ, դրանից հետո արդեն այն, այսպես ասած, աշխարհաքաղաքական ճյուղավորումների ենթարկելու հնարավորությամբ»: |

«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
1601:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
9800:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
7600:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
120Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
151Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
126Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
200Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
194Երեկ, 23:08
