Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Տեր-Պետրոսյանը ճիշտ էր, երբ ժամանակին արգելեց ՀՅԴ-ի գործունեությունը Հայաստանում»․ Լյովա Եղիազարյան

«Տեր-Պետրոսյանը ճիշտ էր, երբ ժամանակին արգելեց ՀՅԴ-ի գործունեությունը Հայաստանում»․ Լյովա Եղիազարյան
246
Շաբաթ, 17 հուլիսի, 2021 թ., 16:48

«Հանրապետություն» կուսակցության անդամ Լյովա Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դաշնակցությունը գաղափարախոսություն չէ, դաշնակցությունը բնավորություն է։
Ըստ այդ բնավորության՝ այն գործում է Հայաստանի շահի դեմ, հայոց պետականության դեմ։
Ի՞նչ անուն տալ այն վարքին, երբ Եվրոմիությունը պատերազմից հետո Հայաստանի կողքին կանգնելու ուղերձ է հղում ու 2,6 միլիարդ դոլարի դրամական օգնություն է տալիս նրան, դաշնակ ջահելները բողոքի ակցիա են կազմակերպում Եվրոխորհրդի նախագահի այցի դեմ, ընդ որում՝ ռուսական լրատվամիջոցների ուղեկցությամբ։
Եթե կուզեք իմանալ, սա հակահայ գործունեության դասական օրինակ է, որը հավասարազոր է դավաճանության՝ թքում ես քեզ մեկնած օգնության ձեռքի մեջ։
Չեմ ուզում այլ բան մտածել, քան այն, որ Լևոն Տեր-Պետրոսյանը ճիշտ էր, երբ ժամանակին արգելեց ՀՅԴ-ի գործունեությունը Հայաստանում»։

Աղբյուրը`   Լյովա Եղիազարյան