«Քցոցի կամ ջեբկիրություն՝ Rostelecom Armenia-ի կողմից». Անահիտ Մութաֆյան
![]() 652 Կիրակի, 18 հուլիսի, 2021 թ., 15:02 Դերասանուհի Անահիտ Մութաֆյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քցոցի կամ ջեբկիրություն՝ Rostelecom Armenia-ի կողմից։ Այս կազմակերպությունը ուղիղ իմաստով ջեբկիրություն է անում իր բաժանորդներից։ Ըստ պայմանագրի՝ կազմակերպությունը պարտավորվում է բաժանորդին մատուցել ծառայություն, իսկ բաժանորդն էլ պարտավորվում է վճարել մատուցված ծառայությունների դիմաց։ Սակայն այս պայմանագրով ջեբկիրները, չկատարելով իրենց պարտականությունները, բաժանորդից գումար են շորթում։ Արդեն 3-րդ ամիսն է՝ պայմանագրով ամրագրված յութուբ ծառայությունը չի գործում, օր-օրի պակասում են պայմանագրում նշված ալիքները, ինտերնետ արագությունը, որը նույնպես նշված է պայմանագրով, չի՛ մատուցվում նորմալ։ Ուրեմն ի՞նչ կոչենք սա՝ ջեբկիրությո՞ւն, թե՞ լկտի պահվածք բաժանորդի հանդեպ։ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Եթե դուք օգտվում եք Rostelecom Armenia-ի ծառայություններից, ունեք դժգոհություններ, կամ ականատես եք եղել նման միջադեպերի, կարող եք զանգահարել մեր խմբագրություն կամ գրել նամակ: Աղբյուրը` Անահիտ Մութաֆյան |

«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
2923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
9423:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
3723:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
16922:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
12721:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
14221:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
14021:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
13621:18
