Լեյտենանտը կալանավորվեց
![]() 719 Երեքշաբթի, 20 հուլիսի, 2021 թ., 12:48 ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հինգերորդ կայազորային քննչական բաժնի վարույթում՝ ժամկետային զինծառայող Արթուր Ղազարյանի մահվան դեպքի առթիվ քննվող քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ լեյտենանտ Հ. Ա-ին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով: Մասնավորապես՝ 2021թ. հուլիսի 16-ին՝ ժամը 21:40-ի սահմաններում, զորամասի կրակային դիրքում լեյտենանտ Հ. Ա-ն զեկույց ստանալով, որ դիրքի տարածքում հակառակորդի ենթադրյալ շարժ է նկատվել, իրականացրել է դիտարկում և տեղանքի ուսումնասիրություն, որի ընթացքում, ժամը 21:45-ի սահմաններում շարժ նկատելով, խախտել է մարտական հերթապահություն կրելու կանոնները, իրեն ամրակցված ինքնաձիգից մենահատ կրակոցներ արձակել հիշյալ ուղղությամբ, ինչի հետևանքով ժամկետային զինծառայող Արթուր Ղազարյանը գլխի շրջանում ստացել է հրազենային մահացու վնասվածք՝ առաջացնելով ծանր հետևանքներ: Լեյտենանտի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է: |
«Առգրավված իրերի մեջ կա մարտական նռնակ»․ ՔԿ
214Երեկ, 16:24ՀՀ ԱԳՆ-ն՝ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպման մասին
467Երեկ, 15:16«Հրապարակվել է ՀՀ օրհներգի նոր տարբերակը». ԿԳՄՍՆ
277Երեկ, 13:30«Իրանի դեսպանի հայտարարությունները քաղաքական մանիպուլյացիա են և երեսպաշտություն». Ադրբեջանի պատասխանը՝ ՀՀ-ում Իրանի դեսպանի հայտարարությանը
34609.07.2025, 21:00«Տուժածների կյանքին վտանգ չի սպառնում». ՀՀ ՊՆ
23809.07.2025, 10:54Վահագն Խաչատուրյանը ստորագրել է ՀԷՑ-ի պետականացման նպատակով ընդունված օրենքները
28608.07.2025, 22:18ՄԻՊ-ը՝ ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպի մասին
37708.07.2025, 13:00«51 հասցեներում իրականացվում են խուզարկություններ». ՔԿ
37608.07.2025, 12:12