«Թշնամին առաջխաղացում ունի նաև Տավուշում, Սյունիքում, Գեղարքունիքում». Նարինե Կիրակոսյան
![]() 273 Երեքշաբթի, 20 հուլիսի, 2021 թ., 13:18 Բնապահպան, լրագրող Նարինե Կիրակոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Երասխից բացի թշնամին բոլոր սահմաններում առաջխաղացում ունի. Տավուշում, Սյունիքում, Գեղարքունիքում։ Թե ի՞նչ կմնա Հայաստանից, որքա՞նը կմնա, դա էլ պարզ չի։ Բացի ռազմաինժեներական աշխատանքները Արցախում և Հայաստանում թշնամին համացանցային հոգեբանական գրոհ է սկսել։ Հետաքրքիրն այն է, որ այդ գրոհը գնալով աբսուրդի գագաթնակետին է հասնում։ Նրանք գովազդային, վճարովի լուրերի կարգով տարածում են նյութեր, որտեղ հայերիս ներկայացնում են քոչվոր ցեղեր Հնդկաստանից, կամ Միջագետքից եկած։ Գրում են, թե իրենք են իրականում Հայաստանի բնիկները, իսկ մենք՝ եկվոր։ Եվ սա կատակ չէ, այլ ահռելի գումարներով մեդիաարշավ, որն ունի բավականին տարածում։ Դրա հետ մեկ տեղ Շուշիում և բոլոր նրանց կողմից մեր պատմական հողերում արդեն գետնին են հավասարացրել նույնիսկ բազմաբնակարան, բարձրահարկ շենքերը։ Ո՛չ մի խաչքար, ո՛չ մի հայկական հետք չեն թողնում։ Զուգահեռ գնում է բնության բարբարոսական ոչնչացում։ Քարվաճառի տարածքից, աչքովս եմ տեսել՝ ինչ ահռելի մեծ ժայռաբեկոր, քարեր են տանում դեպի Ադրբեջան։ Այս պահին սկսել են նաև կրակային գրոհը։ Քանի որ նրանք գրավել են սարերը, բոլոր բարձունքները, հենց այնտեղից էլ կրակում են հայկական գյուղերի վրա, հայերի վրա։ Զուգահեռ. մոտ մեկ ամիս առաջ ՊՆ-ից կամավորներին և պայմանագրային զինծառայողներին ասվել է, որ շուտով ռուսական զորքերն են բոլոր սահմանները վերահսկելու։ Մնացած ինֆորմացիան հրապարակելու չէ, բայց լավ կլինի մոռանալ նիկոլի կողմից ապուշացրած մեր հայրենակիցների բթամտությունը: Ամեն մեկն իր տարածքում պետք է կազմի ինքնապաշտպանական ջոկատներ, ինչպես որ դա արվել է նախորդիվ։ Նիկոլի վկաներին պետք է չեզոքացնել, թույլ չտալ ինֆորմացիայի տիրապետեն։ Ամեն ձև նրանց դեմն առնելն արդար է։ Իսկ նիկոլի վերջը պետք է տալ։ Ինքն ուղիղ է ալիևի հետ պայմանավորվել. փաստ է։ Հ. Գ. Անկախ ամենից, ուզենք՝ չուզենք, մենք այլևս նորից Ռուսաստանի քմահաճույքի տակ ենք։ Եվ վաղ թե ուշ, անկախ նրանից, թե ի՞նչ է խոսում Կրեմլը, ռուսներն ու թուրքերը բախվելու են։ Մնաց մենք քարկտիկ չդառնանք»։ Աղբյուրը` Նարինե Կիրակոսյան |

«Դու ի՞նչ իրավական հիմքով էիր բունկերում և ի՞նչ էիր անում»․ Անժելա Էլիբեգովա
17803:06
«Սուտ խոսելու մեջ արդեն «միջազգային վարպետի» մակարդակի է»․ Արսեն Նիկողոսյան
18201:06
«Ալիևը հաստատ ծիծաղից թուլացել է». Վահե Սարգսյան
22500:48
«Դեռ քանի-քանի հարձակումներ են սպասվում ՀՀ քաղաքացուն՝ պարզ չէ»․ Նարինե Դիլբարյան
19300:18
Ռուսական РЕН ТВ-ն հեգնում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
18800:12
«Իրենց կարելի է ամեն ինչ՝ թքել, հայհոյել, անվանարկել․․․, մնացյալներին՝ ոչինչ»․ Նարեկ Գալստյան
17700:06
«Կալանավորման որոշումը դատարանից դուրս է կայացվել․ սա ցուցադրություն է»․ Վարդան Հարությունյան
138Երեկ, 23:48
Մեկ օր ջուր չի լինի Մեծամորում
164Երեկ, 22:54
