Ովքեր ինքնաբացարկ կներկայացնեն. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխանություններն այս օրերին քննարկում են այն հարցը, թե ովքեր պետք է առաջիկայում ինքնաբացարկ ներկայացնեն, ու ովքեր պետք է գնան խորհրդարան: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակի եռյակից արդեն Լիլիթ Մակունցը մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել:
Ըստ մեր տեղեկությունների՝ Մակունցն արդեն ճամպրուկային տրամադրություն ունի, քանի որ օգոստոսի սկզբին պետք է արդեն Ամերիկայի Միացյալ Նահանգներում լինի՝ ՀՀ դեսպանի կարգավիճակում: ՔՊ նախընտրական ցուցակի առաջին տասնյակից խորհրդարան կգնան Լենա Նազարյանը, Ալեն Սիմոնյանը, Արփի Դավոյանն ու Արսեն Թորոսյանը: Իշխանության ցուցակի 20-րդ համար Արմեն Փամբուխչյանը կմնա ԱԻՆ-ում, հնարավոր է առաջիկայում նախարար նշանակվի:
ՀՀ կառավարության աշխատակազմի նախկին ղեկավար Էդուարդ Աղաջանյանին ևս կուղարկեն խորհրդարան, այս պահին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նման որոշում է կայացրել: 33-րդ համարը՝ Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը, ինքնաբացարկ է ներկայացրել։ Վիլեն Գաբրիելյանը (Նավակ Ճոճողը)՝ «Դեղերի փորձագիտական կենտրոնի» ղեկավարը, ՔՊ-ի 44-րդ համարն է, որին ևս Փաշինյանը պատրաստվում է խորհրդարան ուղարկել: Ըստ մեր տեղեկությունների՝ իշխանությունները նպատակ ունեն «տեղավորել» բոլոր այն անձանց, ովքեր դուրս կմնան օրենսդիր մարմնից: Փաշինյանն իրեն հավատարիմ անձանց կտեղափոխի կառավարություն:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

«Փաշինյանը խնամում է իր պորտաբույծ էլիտային, նստել են բյուջեի վրա, մեջ-մեջ են անում»․ Սուրեն Սուրենյանց (տեսանյութ)
37Երեկ, 23:36
«Վաղ թե ուշ Արցախի ժողովրդի էթնիկ զտման ու ցեղասպանության մեղավորները պատասխանատվության են ենթարկվելու»․ Արտակ Բեգլարյան
45Երեկ, 23:12
«Որոշել ենք թաղման նպաստ տրամադրել միայն սոցիալապես անապահովներին»․ Նիկոլ Փաշինյան
73Երեկ, 22:54
«Եթե մարդուն հայրենազրկել են, ո՞վ է պաշտպանելու նրա՝ հայրենիքում ապրելու իրավունքը»․ Մհեր կարագոզյան
53Երեկ, 22:36
«Մեր Եկեղեցին բռնազավթված է․ այդ խնդիրը պետք է լուծենք՝ նաև օրենքում կատարելով փոփոխություններ»․ Նիկոլ Փաշինյան
62Երեկ, 22:12
«Արևմուտք - ՌԴ հարաբերությունների լարվածության պատճառով ՀՀ-ն կարող է իր իսկ նախաձեռնած ծրագրից դուրս մնալ»․ Նիկոլ Փաշինյան
73Երեկ, 21:30
«Քանի դեռ Հայաստանում խաղաղության միջավայր է, Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունները չեն կարող նույնը լինել»․ Նիկոլ Փաշինյան
69Երեկ, 21:18
«Եթե խնդիր ենք դնելու, որ Ադրբեջանին ապացուցենք, թե Գանձասարը հայկական է, դա անիմաստ և անիրագործելի է»․ Նիկոլ Փաշինյան
76Երեկ, 21:06