Շաբաթ, 19 սեպտեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +18 °C

«Այն, ինչ տեղի է ունեցել Արցախի հետ, դրա կանաչ լույսը վառել է ՀՀ իշխանությունը՝ իր քաղաքական վարքով»․ Տիգրան Աբրահամյան

«Այն, ինչ տեղի է ունեցել Արցախի հետ, դրա կանաչ լույսը վառել է ՀՀ իշխանությունը՝ իր քաղաքական վարքով»․ Տիգրան Աբրահամյան
45
Այսօր, 19:30

«Իրենց համար Արցախը բեռ էր, Արցախը խնդիր էր․․․»,- լրագրողների հետ զրույցում նշել է ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

Նրա խոսքով՝ Արցախի դեմ տեղի ունեցած ագրեսիայի համար կանաչ լույսը վառել է Հայաստանի իշխանությունը՝ իր քաղաքական վարքով, այդ օրերին հնչեցրած հայտարարություններով։

«Այն, ինչի մասին խոսում են դրսում, ինչի մասին խոսում են նաև միջազգային տարբեր ներկայացուցիչներ, լրագրողներ, փորձագետներ, միջազգային տարբեր պառլամենտների ներկայացուցիչներ՝ դրանք խնամքով թաքցնում է ՀՀ իշխանությունը»,- հավելել է Աբրահամյանը՝ նաև ընդգծելով՝ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին տեղի ունեցածը պատերազմ չէր, այլ ցեղասպանության դրսևորում։

«Այն, ինչ տեղի է ունեցել Արցախի հետ, դրա կանաչ լույսը վառել է ՀՀ իշխանությունը՝ իր քաղաքական վարքով»․ Տիգրան Աբրահամյան