«Արցախի հայաթափումն Ալիևը պլանավորել է Փաշինյանի հետ»․ Իշխան Սաղաթելյան

47
Այսօր, 17:54
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ․ «Երբ ասում են՝ Արցախը երբեք հայկական չի եղել, Հայաստանին դարձնում են ագրեսոր, դա նոր սպառնալիք է բոլորիս համար»։
«Արցախի հայաթափման և էթնիկ զտման 3-րդ տարելիցի նախօրեին Նիկոլ Փաշինյանն ստանում է «Խաղաղության մրցանակ» և այն ստանալիս՝ հայտարարում, որ ինքը շնորհակալ է Ալիևին և այդ մրցանակը հավասարապես կիսում է նրա հետ։
Սա ևս մեկ անգամ վերահաստատում է մեր այն պնդումը, որ Արցախում տեղի ունեցած բռնի տեղահանումը և հայաթափումը Ալիևը պլանավորել է Փաշինյանի հետ, և Նիկոլ Փաշինյանը մեղսակից է Արցախում տեղի ունեցած ցեղասպանական գործողություններին՝ հավասարապես»,- տեսանյութում ընդգծում է Սաղաթելյանը։
Աղբյուրը` Իշխան Սաղաթելյան

Թրամփը հայտարարել է Գրենլանդիայի հետ անժամկետ անվտանգության համաձայնագրի կնքման մասին
3818:30
«Արցախցիներն իրենց տներում ապրելու լիակատար իրավունք ունեն»․ Նարեկ Կարապետյան
3918:12
«Արցախի հայաթափումն Ալիևը պլանավորել է Փաշինյանի հետ»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)
4717:54
«ՀՀ կառավարությունը վարձել է արևմտյան լոբբիստական գործակալություն՝ Վեհափառին վարկաբեկելու համար». Արմեն Աշոտյան
5317:18
«Արցախը հայրենիք է, որից զրկվեցինք իշխանության ստերի, անգործության պատճառով»․ Անուշ Միրզոյան
6817:02
«Արցախի դավաճանների գործած մեղքի դրոշմակնիքը փոխանցվելու է սերնդեսերունդ»․ Ռուբեն Մելիքյան
6516:36
«Պարտվեցինք նաև դավաճանությա՛ն արդյունքում»․ Վահե Լոռենց
6116:24
«Չափազանց վտանգավոր է կարծել, թե ադրբեջանական ախորժակը հագեցել է»․ Վիտալի Մանգասարյան
5816:00