Շաբաթ, 19 սեպտեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +16 °C

«Եթե խնդիր ենք դնելու, որ Ադրբեջանին ապացուցենք, թե Գանձասարը հայկական է, դա անիմաստ և անիրագործելի է»․ Նիկոլ Փաշինյան

«Եթե խնդիր ենք դնելու, որ Ադրբեջանին ապացուցենք, թե Գանձասարը հայկական է, դա անիմաստ և անիրագործելի է»․ Նիկոլ Փաշինյան
38
Այսօր, 21:06

«Ի՞նչ է եղել․ ասել են Գանձասարը ալբանական է։ Նախ՝ հարց է հնչել, ես ասել եմ, որ այդ ոլորտի ամենակոմպետենտ մարդն արձագանքել է դրան։ Երկրորդը՝ եթե մենք խնդիր ենք դնելու մեր առաջ, որ գնանք Ադրբեջանին ապացուցենք, թե Գանձասարը հայկական է, դա անիմաստ և անիրագործելի խնդիր է»,- այս մասին Բուն TV-ին տված հարցազրույցում նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այսինքն՝ ՀՀ բոլոր պետական ինստիտուտները, ամբողջ հայ ժողովուրդը բան ու գործ թողնի և սկսի Ադրբեջանին ապացուցել, որ Գանձասարը հայկակա՞ն է, դա ոչ մի բանի չբերող գործողություն է։ Մենք ունենք բնագրերը, բնագրերը Մատենադարանում են, ում հետաքրքիր է, թող գա նայի և այդ հարցերի պատասխանն ստանա։ Ապացուցել, ապացուցել, ապացուցել․․․ Այսինքն՝ դրա վերջին գործողությունը ո՞րն է. հայտարարում ենք պատերազմ Ադրբեջանին, որպեսզի ապացուցենք, թե Գանձասարը հայկակա՞ն է»,- նշեց Փաշինյանը։