«Ինքնիշխան Հայաստան» կուսակցությունը հայտարարություն է տարածել

«Ինքնիշխան Հայաստան» կուսակցությունը հայտարարություն է տարածել. «Ադրբեջանի կողմից շուրջ երեք ամիս շարունակվող սահմանային լարվածությունը, հակառակորդի զինված ուժերի առաջխաղացումը Սյունիքի և Գեղարքունիքի մի շարք հատվածներում և այդ գործողությունների վերաբերյալ ՀԱՊԿ, ՌԴ և միջազգային հանրության կողմից ոչ միանշանակ ու կրավորական դիրքորոշումը հերթական անգամ ստեղծեց նպաստավոր պայմաններ Ադրբեջանի համար ոչ միայն հանդես գալու հակահայկական և զավթողական հայտարարություններով, այլև սրել իրավիճակը Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի Երասխ բնակավայրի հարակից սահմանային հատվածներում՝ լարվածության պահպանմամբ հայկական կողմից զիջումներ ստանալու և Արցախի հիմնախնդրի կարգավորումն օրակարգից դուրս մղելու նպատակով:
Ստեղծված իրավիճակում «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության դիրքորոշումը հետևյալն է.
▪️ ՀՀ անվտանգության նկատմամբ սպառնալիքները որևէ հիմնավորմամբ չեն կարող լինել ներքաղաքական շահարկումների և պառակտիչ գործողությունների առիթ, փոխարենն անհրաժեշտ է ձևավորել կենսունակ համահայկական օրակարգ՝ Ադրբեջանի կողմից վարվող հիբրիդային պատերազմի ազդեցությունը չեզոքացնելու և ՀՀ անվտանգությունն ու հասարակության դիմադրողականությունը բարձրացնելու համար.
▪️ ՀՀ զինված ուժերի մարտունակության բարձրացման և պետական սահմանի անխախտելիության ապահովման համար հրամայական է իրականացնել պահեստազորի հավաքներ՝ ՀՀ ԶՈւ անձնակազմի հետ համատեղ լայնամասշտաբ զորավարժությւնների պարբերաբար անցկացմամբ.
▪️ ՀՀ իշխանությունները պետք է օր առաջ դիմեն ՄԱԿ անվտանգության խորհուրդ՝ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից ադրբեջանական զորքերի դուրսբերման և սահմանային խնդիրների կարգավորման նպատակով»:

«Մենք նրանց մեկ շաբաթ ընդմիջում տվեցինք հուղարկավորության համար, քանի որ մենք լավն ենք». Թրամփ
3710:18
«Ղարաբաղից հետո Հայաստանը եվրոչինովնիկների համար դարձավ Ադրբեջանի գերի»․ Արա Արայան
9103:06
«Պատերազմներում փայլուն դրսևորված մարդուն բռնում են, Նիկոլի դեմը կզածներին՝ կոչումներ շռայլում»․ Կոնստանտին Տեր-Նակալյան
9301:06
«Պարտադիր Թուրքիա՞ն պիտի լինի, որ ձեզ պատռելով վազեք օգնության»․ Արա Պողոսյան
11100:18
«Հանեք Նիկոլի տակից պետական բյուջեն, պետաշխատողին, նրանից կմնա միայն շլյապը»․ Սևակ Հակոբյան (տեսանյութ)
9300:06
Ստորագրվել և հրապարակվել է Սնանկության նոր օրենսգիրքը
80Երեկ, 23:54
«Բոլորիս անվտանգության հարցը լուծելու համար ամենածանր գինը վճարել են արցախցիները»․ Քրիստինե Վարդանյան
89Երեկ, 23:36
«Հատուկ բանագնացների ձևաչափը դառնում է «ժամկետանց»»․ Հակոբ Բադալյան
68Երեկ, 23:12