«Եթե պատրաստ լինենք դժվար ժամանակների, հեշտի պարագայում մի կերպ «յոլա կգնանք»». Հակոբ Բադալյան
![]() 356 Ուրբաթ, 23 հուլիսի, 2021 թ., 22:30 Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հաճախ է հնարավոր հանդիպել դիտարկումների, թե ժամանակն աշխատում է մեր օգտին, կամ՝ մեր դեմ: Ընդհանրապես բացառել ժամանակի, այսպես ասած, դրական կամ բացասական հաշվեկշռային գործոնը, թերևս, չի ստացվի: Բայց, ընդհանուր առմամբ հայտարարությունները, թե ժամանակն աշխատում է մեր օգտին, կա՛մ մեր դեմ, կա՛մ թշնամու օգտին, թշնամու դեմ, կա՛մ որևէ մեկի օգտին, կա՛մ դեմ, ըստ էության, հայտարարություն են գրեթե ոչ մի բանի մասին: Ժամանակ ասվածը կազմված է հազարավոր մեծ ու փոքր գործոններից, որոնց եթե ոչ մեծամասնությունը, ապա առնվազն կեսն ուղղակի անկանխատեսելի են: Օրինակ՝ որևէ մեկը չէր պատկերացնի, որ կորոնավիրուսը կարող էր փակել աշխարհը: Մինչդեռ, ասենք, արցախյան կարգավորման գործընթացում, իմ սուբյեկտիվ գնահատմամբ, իհարկե, կորոնավիրուսի արգելափակման հանգամանքը խաղաց էական դեր հօգուտ թուրք-ադրբեջանական տանդեմի: Հետևաբար, ժամանակն աշխատում է մեր օգտին, թե մեր դեմ, չգիտե ոչ ոք: Հիմա հարց կառաջանա, թե, էդ դեպքում, ինչո՞ւ է շտապում Ալիևը: Ես առիթ ունեցել եմ ասելու, որ իմ կարծիքով նա առանձնապես չի շտապում, պարզապես փորձում է հետևողականորեն անել այն, ինչ թելադրում է իրավիճակը: Եթե Ալիևն այսօր խոսում է, օրինակ, «միջանցքի» մասին ինտենսիվ, դա չի նշանակում անպայման, որ նա հենց այսօր կամ վաղն ակնկալում է ստանալ «միջանցք»: Շատ չմանրանալով, ասեմ՝ նա խոսում է, որովհետև երկարաժամկետը սպասարկվում է, ի վերջո, կարճաժամկետ աշխատանքով: Եվ հետո, եթե, օրինակ, ժամանակը չի աշխատում թշնամու օգտին, դա դեռ չի նշանակում, որ աշխատում է մեր օգտին: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
