Երեքշաբթի, 07 մայիսի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +13 °C

Հնդկաստանում շենքի փլուզման հետևանքով 7 մարդ է մահացել

Հնդկաստանում շենքի փլուզման հետևանքով 7 մարդ է մահացել
993
Ուրբաթ, 23 հուլիսի, 2021 թ., 12:18

Մումբայում շենքի փլուզման հետևանքով առնվազն 7 մարդ է մահացել, ևս 3-ը վիրավոր են, հաղորդում է ANI գործակալությունը՝ հղում անելով տեղի ոստիկանությանը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հնդկաստանի օդերևութաբանական կենտրոնը տագնապի կարմիր մակարդակ է հայտարարել:
Նշվում է, որ տեղատարափ անձրևների պատճառով քաղաքում էլեկտրաէներգիայի և ջրի մատակարարման խափանումներ են: Վատ եղանակը հանգեցրել է նաև սողանքի, որի հետևանքով Չեմբուրի շրջանում մի շարք հետնախորշերի պատեր փլուզվել են. մահացել է 17 մարդ: