Հայտնի են վիրավոր զինծառայողներից մեկի տվյալները
![]() 448 Ուրբաթ, 23 հուլիսի, 2021 թ., 22:00 Yerevan.Today-ին հայտնի է Գեղարքունիքում քիչ առաջ թշնամու կրակահերթից վիրավորում ստացած զինծառայողներից մեկի տվյալները։ Թշնամու կրակոցների տակ սլացող շտապօգնության մեքենաներով Երևան են տեղափոխվել Վարդենիսից երկու պայմանագրային և Հրազդան քաղաքից մեկ ժամկետային զինծառայողներ։ Վիրավոր զինվորներից մեկն այս պահին Մուրացանի զինվորական հոսպիտալում վիրահատության է ենթարկվում։ Լրատվամիջոցը պարզել է վիրավորներից առայժմ այդ մեկի անձնական տվյալները․ նա 1977 թ ծնված պայմանագրային զինծառայող, Վարդենիսի Ակունք գյուղի բնակիչ Նավոյան Լեռնիկն է։ Թշնամու փամփուշտը խոցել է Լեռնիկի ազդրը․ աղբյուրը հայտնում է՝ վնասվածքը ծանր չէ, և զինծառայողի կյանքին, բարեբախտաբար, վտանգ չի սպառնում։ Մյուս երկուսի մասին ավելի ստույգ տվյալներ կհրապարակենք վերջնական ճշտումներից հետո։ Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։ |

«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
2923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
9423:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
3723:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
16922:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
12721:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
14221:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
14021:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
13621:18
