«Մենք ինչո՞վ ենք մեղավոր»․ Ավետիք Իշխանյան
![]() 386 Շաբաթ, 24 հուլիսի, 2021 թ., 03:06 Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «ՄԵՆՔ ԻՆՉՈ՞Վ ԵՆՔ ՄԵՂԱՎՈՐ Կարդացի Գեղարքունիքում տեղի ունեցած ադրբեջանա-հայկական նոր, ավելի ճիշտ՝ հերթական միջադեպի մասին ՀՀ ՊՆ պաշտոնական հաղորդագրությունը։ Ունենք երեք վիրավոր։ Հաղորդագրությունն ավարտվում է հետևյալ իմաստուն պարբերությամբ․ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը խստիվ դատապարտում է Ադրբեջանի զինված ուժերի հերթական սադրանքը։ Իրադրության սրման ողջ պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա։ Իսկապես փայլուն է ասված։ Այս նույն տրամաբանությամբ շարունակենք․ -1915թ․ ցեղասպանության ողջ պատասխանատվությունն ընկնում է Երիտթուրքական կառավարության վրա։ -1918թ․ Կարսի, Էրզրումի անկումն ու հայերի կոտորածի պատասխանատվությունն ընկնում է Թուրքիայի ռազմաքաղաքական ղեկավարության վրա։ -1920թ․ Կարսի, Ալեքսանդրապոլի անկումների և հայերի կոտորածի պատասխանատվությունն ընկնում է Թուրքիայի ռազմաքաղաքական ղեկավարության վրա։ -2020թ․ պատերազմը, Արցախի նվաճման, քաղաքացիական անձանց սպանությունների և հայ զինվորների գերեվարումների ողջ պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա։ ․․․․ԵՎ այսպես շարունակ․․․»։ Աղբյուրը` Ավետիք Իշխանյան |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
