«Այս պարագայում խոսել սահմանանշման ու սահմանագծման ինչ-ինչ հրատապ քայլերի ու քարտեզների մասին՝ ծաղր է»․ Նարինե Դիլբարյան
![]() 313 Շաբաթ, 24 հուլիսի, 2021 թ., 02:12 Հայաստանի Դեմոկրատական կուսակցության անդամ Նարինե Դիլբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայաստանի սահմաններին ադրբեջանի ռազմական հարձակումները տարբեր զինտեխնիկայի կիրառմամբ դառնում են կայուն օրինաչափություն, որոնք անխուսափելի հանգեցնում են զոհերի, վիրավորների, ՀՀ քաղաքացիների ունեցվածքն ու կյանքն այլևս վտանգված են։ Այս պարագայում խոսել սահմանանշման ու սահմանագծման ինչ-ինչ հրատապ քայլերի ու քարտեզների մասին ծաղր է, հակառակորդը պետք է դադարեցնի ուժի ցուցադրումը, կատարի նոյեմբերի 9-ի տխրահռչակ հայտարարությամբ իր իսկ ստանձնած պարտավորությունները՝ վերադարձնի գերիներին, ոչ թե նրանց կոչի ահաբեկիչ և ապօրինի դատավարություններով նրանց տասնյակներով դատապարտի 6-20 տարվա ազատազրկումների, հատուցի միջազգային իրավունքի տեսանկյունից պատժելի քայլերի համար, վերադառնա Արցախյան հիմնահարցի կարգավորման բանակցային գործընթացին։ Արտաքին քաղաքականության մեջ տեղաշարժեր են կատարվում, ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոթի վերջին հարցազրույցի շեշտադրումները, ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Վիկտորիա Նուլանդի գնահատականները տարածաշրջանում Արցախյան պատերազմի օրերին և դրանից հետո Թուրքիայի ունեցած բացասական դերակատարման մասին, Պեսկովի հայտարարությունը ողջունելու ԵՄ պատրաստակամությունը Հարավային Կովկասում խաղաղությանը նպաստելուն, նշանակում են, որ Հայաստանը կարող է շտկել իրավիճակը, դառնալ գործոն, բայց եթե տարբեր ճանապարհներով վերարտադրության հասած ուժը վերջ տա ընդդիմադիրների բիրտ ճնշմանը ուղղորդվող դատավարական գործընթացներով, անտրամաբանական կադրային քաղաքականությանը՝ յուրայինների հիվանդագին փնտրտուքով, նրանք, ովքեր տապալել և տապալում են իրենց աշխատանքը, պետք է աներկբա հեռանան, ոչ թե պաշտոնից պաաշտոն տեղափոխվեն, անփոխարինելիներ չկան, կա միայն քաղաքական մտքի, հայրենասիրության, պետականամետության և պատասխանատվության վտանգավոր պակաս»։ Աղբյուրը` Նարինե Դիլբարյան |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
