Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +9 °C

«ԱԱԾ-ն պետք է անպայման ենթարկվի արմատական փոփոխության». Արթուր Սաքունց

«ԱԱԾ-ն պետք է անպայման ենթարկվի արմատական փոփոխության». Արթուր Սաքունց
335
Կիրակի, 25 հուլիսի, 2021 թ., 13:48

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «ԱԱԾ-ն պետք է անպայման ենթարկվի արմատական փոփոխության՝ վեթինգի, լյուստրացիայի
ԱԱԾ պաշտոնաթող սպաների հանրային դիրքորոշումները միանշանակ վկայում են, որ ազգային անվտանգությունը երկար տարիներ գործել է ոչ թե որպես պետական մարմին, այլ՝ որպես քաղաքական մարմին։ Այն, որ ԱԱԾ պաշտոնաթող սպաները դրսևորում են իրենց ոչ որպես պետական ծառայողներ, այլ քաղաքական գործիչներ, հիմնավոր է դարձնում միտքը, որ ԱԱԾ-ում ներկայումս գործող աշխատակիցների շրջանում էլ են գերակշռում քաղաքական գործիչներին բնորոշ մտածելակերպն ու վարքագիծը, ոչ թե պետական ծառայողի վարքագիծը»:

Աղբյուրը`   Արթուր Սաքունց