«Ուկրաինայում քաղաքա-բարոյական ողբ է». Նաիրա Զոհրաբյան
![]() 246 Երկուշաբթի, 26 հուլիսի, 2021 թ., 09:42 ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Запад нам поможет. Ուկրաինայում քաղաքա-բարոյական ողբ է։ Ուկրաինան իրեն համարում է «քցված» ու մինչև կոշիկի պադոշի տակն արևմտամետ Կիևում հակաարևմտյան բունտ է հասունանում։ Իսկ ի՞նչ է եղել։ Պարզապես ավարտվել են Ջո Բայդեն-Անգելա Մերկել բանակցությունները, որի հիմնական նպատակը Ռուսաստանից դեպի Գերմանիա «Հյուսիսային հոսք-2» գազային նախագծին վերջնական հավանություն տալն էր, ինչը և արվեց։ Ու հիմա Ուկրաինայի քաղաքական իսթեբլիշմենթն իրեն համարում է ռուսական գազի դիմաց դաժանորեն «քցված»։ Այն Ուկրաինան, ով ինչպես ժամանակին Վրաստանը, հանուն արևմտյան մակիաժի, տևական խաչակրաց պատերազմների մեջ էր։ ԱՄՆ-Ռուսաստան-Գերմանիա գազային մեծ համաձայնագիրն այլևս իրողություն է։ «Քցեցի՞ն» Ուկրաինային հզոր հոգաբարձու երկրները, ես կարծում եմ՝ ոչ։ Ինչպես ժամանակին իմ հարցին ի պատասխան, թե ինչո՞ւ եք Ադրբեջանին զենք վաճառում, պատասխանեց ՌԴ դումայի նախկին նախագահը՝ «это только бизнес»։ Ու հետո, ինչպես դաժանորեն վկայում է համաշխարհային պատմությունը, հատկապես գերտերությունները շարժվում են բացառապես իրենց երկրների քաղաքական, տնտեսական ու որ ամենակարևորն է՝ աշխարհաքաղաքական շահերով։ Իսկ արևմտյան վիտամինների վրա հույս դրածների սենտիմենտալ պաչիկներն իգրոկ-գերտերությունների բանտիկներին չի։ Հա, չմոռանամ Եվրոպական խորհրդի 2,6 միլիարդով հայկական Էլդորադո կառուցողներին հիասթափեցնել՝ այդ գումարի շատ քիչ չափաբաժինն է, այսպես կոչված ձրի փող՝ մոտ 200 միլիոնը։ Մնացածն արտաքին պարտք է՝ այլևս խիստ ռիսկային զոնայում գտնվող մեր արտաքին պարտքի բալանսին։ Պլյուս՝ այդ փաթեթով նախատեսված ներդրումային ծրագրերը, երբ մի լուսապայծառ արարատյան առավոտ կզարթնենք ու կիմանանք, որ թուրք Զարդուշտն այդ 2,6 միլիարդի փաթեթում ներդրում է արել Գեղարքունիքում կամ Սյունիքում, որտեղ ընդամենը մի քանի ամիս առաջ հայ զինվոր էր մորթում։ Իհարկե, ժանրի կանոնները պահելու համար, Զարդուշտն իր կամպանիան կգրանցի սեյշելյան կղզիների օֆշորում, որ «հայրենասիրական-անիմաստ-թիթիզ» պիկետներից խուսափի»։ Աղբյուրը` Նաիրա Զոհրաբյան |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
278Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
295Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
303Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
205Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
266Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
245Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
232Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
281Երեկ, 09:52
