«Ոչխար մի եղեք. Կրեմլն ունի կոնկրետ պարտավորություններ ու այդ բեռի տակ պետք է ճկռա». Սարո Սարոյան
![]() 319 Չորեքշաբթի, 28 հուլիսի, 2021 թ., 12:30 Քաղաքական վերլուծաբան Սարո Սարոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քանի որ գրեթե բոլորին հայտնի է ներկա կառավարողների տգիտության մակարդակը, փորձեմ մի փոքր խորհուրդ տալ պետության ղեկավարությանը։ Պետության անվտանգությունն այդ է պահանջում։ Ներկա իրավիճակում Ռուսաստանի համար լուրջ կաշկանդիչ պարագա է՝ 2020 թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ զինադադարի հայտարարության (համաձայնության) երաշխավորի նրա պարտավորությունների ու կարգավիճակի ցուցանումը (վիճարկումը)։ Դա պետք է բերել իրավական դաշտ՝ միջազգային իրավունքի ընձեռած հնարավորությունների միջոցով ապահովելով չեզոք «արբիտրի» դերից Ռուսաստանի խուսանավելու, մարտական գործողությունների ներկա փաստը չտեսնելու տալու քաղաքականության ֆորմալ ամրագրումը։ Վերջ տվեք իրավիճակը ներկայացնող անատամ հայտարարություններին ու Ռուսաստանին մոռանալու կուրսին։ Կրեմլն ունի կոնկրետ պարտավորություններ ու այդ բեռի տակ նա պետք է ճկռա։ Կուլիսներում օտար դիվանագետների հետ հայկական կողմի մլավոցը իրավական որևէ լծակ չէ՝ դուրս գալու համար ռուս-թուրքական աքցանից։ Առանց իրավիճակի լրջությունը ֆորմալ իրավական տեսքի բերելու ու դրանում միջազգային բարձր ատյանների ու հատկապես տարածաշրջանային հզոր ուժերի միջնորդությունները կասկածի տակ դնելու՝ որևէ ոչ ֆորմալ ակտիվություն օրերի կյանք է ունենալու ու անգամ մոտ ապագայում ոչ մեկը չի հիշելու Հայկական կողմի խնդրարկությունը կամ բողոքը։ Բոլորդ՝ տգետ ղեկավարներովդ, մնացել եք ցեղասպանության սինդրոմի տակ։ Ոչխար մի եղեք, կամք ցույց տվեք ու միջազգային իրավունքի ընձեռած քաղաքական գործիքները լիարժեք օգտագործեք․․․»: Աղբյուրը` Սարո Սարոյան |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
