«Իշխանությունը ոչ միայն չի կարող, այլև իրավասու չէ միանձնյա որոշում ընդունել». Վահրամ Աթանեսյան
![]() 467 Հինգշաբթի, 29 հուլիսի, 2021 թ., 03:12 Քաղաքական վերլուծաբան Վահրամ Աթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Թշնամին բացահայտ խոստովանում է, որ Հայաստանի տարածքում կամ հայ-ադրբեջանական շփման գծում սրացումներով մի նպատակ է հետապնդում՝ չեղարկել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատը, թույլ չտալ ԼՂ խնդրի միջազգային քննարկումներ: Ունենք իրավիճակ, երբ իշխանությունը ոչ միայն չի կարող, այլև իրավասու չէ միանձնյա որոշում ընդունել: Անցյալ ամռանը երկու անգամ հրապարակային հորդոր էի հղել, որպեսզի Հայաստանի երեք նախկին նախագահների, Արցախի երկու նախկին նախագահների, ՀՀ վարչապետի, Արցախի նախագահի, ՀՅԴ և Հայ առաքելական եկեղեցու երկու կաթողիկոսների մասնակցությամբ գումարվի «կլոր սեղան»՝ որոշարկվելու պատերազմն ընդունելու կամ Լավրովի պլանով խաղաղ կարգավորման հարցում: Այդ հորդորը մնաց չպահանջված: Այսօր արդեն ունենք ԼՂ խնդիրը ԵԱՀԿ ՄԽ կամ ռուս-թուրք-հայկական եռակողմ ձևաչափով քննարկելու շատ դաժան և պատմականորեն պատասխանատու երկընտրանք, որի պատասխանի իրավասությունը վերապահել Նիկոլ Փաշինյանին կամ նրա ՔՊ կուսակցությանը, նշանակում է ճակատագրական փորձության մատնել Հայաստանի, ԼՂ և առհասարակ Հարավային Կովկասում հայ ինքնության գոյությունը»: Աղբյուրը` Վահրամ Աթանեսյան |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
