«Եթե իմանանք՝ վաղը փողոց հանենք 10 հազար մարդ, ու թշնամին կդադարի կրակել, հենց առավոտ կանենք». Իշխան Սաղաթելյան
![]() 619 Ուրբաթ, 30 հուլիսի, 2021 թ., 11:42 «Մեզ մեղադրում են երկու բանի մեջ, որ ցույցեր չեք կազմակերպում, փողոց չեք իջնում, թշնամին մտնում է մեր պետության տարածք, իսկ ընդդիմությունը ոչինչ չի անում: Ստեղ պետք է հասկանանք, որ ընդդիմությունը ո՛չ պետության անունից բանակցություններ վարելու իրավունք ու հնարավորություն ունի, ո՛չ բանակին հրամաններ տալու ու երկրի ինքնապաշտպանությունը կազմակերպելու իրավունք և հնարավորություն: Մենք ունենք խիստ սահմանափակ լիազորություններ, ու քաղաքացիները սա պետք է հասկանան: Մենք անմիջապես արձագանքում ենք խնդիրներին, բարձրաձայնում դրանք, ցույց տալիս այս իշխանության թերացումները, անգործությունը»,- 5-րդ ալիքի եթերում անդրադառնալով սահմանին ստեղծված իրավիճակին ու հանրային քննարկումներին՝ ասել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան» դաշինքից նորընտիր պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝ հավելելով. «Եթե մենք հասկանանք, որ վաղը փողոց հանենք 10 հազար մարդ, պայմանական թիվ եմ ասում, և թշնամին կդադարի կրակել մեր երկրի վրա, հենց առավոտ կանենք: Բայց արդյոք դա է հարցի լուծումը. հարցի լուծումն այս իշխանության հեռացումն է»: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
