«Ինքնասիրություն վաճառողի համար հայրենիքը ևս ապրանք է». Ն. Մանթաշյան

«Հայաստան» դաշինքի անդամ Նարեկ Մանթաշյանի ֆեյսբուքյան գրառումը. «Մտածում եք՝ ինչի՞ այս օրն ընկանք, պատասխանեմ. դարերով Հայի տեսակ պահպանվել է բացառապես արժեհամակարգի, բարքերի և մտածողության հաշվին:
Հայերը եզակի ազգ էին, որի կանայք չէին հայհոյում, եթե տղան աղջկա հետ զբոսնում էր, դա շրջապատում գտնվող այլոց համար զգոնության ցուցիչ էր, որ ցածր խոսեն, չհայհոյեն և այլն:
Հայհոյանքի համար մարդ կարար մահանար, կարար դաժան ելքով վեճեր լիներ, և ցանկացածը, ով իր ինքնասիրությունը պաշտպանելու համարկռիվ աներ, հպարտ էր, ուժեղ և հարգանքի արժան:
Հետո սկսվեց ներարկվել այլ արժեքներ ինքնասիրություն ունեցողները պիտակավորվեցին՝ փողոցային, խուժան, անդաստիարակ և այլն, և որ ամեն հարցի լուծում դատարանում է...
Դատարանը ինքնասիրությունը սկսեց գումարով չափել (սեփական օրինակով ասեմ, տասնյակ իշխանավորների հայհոյել եմ՝ տեղին, չեմ զղջում, բայց դատարանում դրանք դարձել են զուտ ֆինանսական ծախս, այսինքն այդ մարդիկ իրենց ինքնասիրությունը դատարանի միջոցով վաճառել են ինձ, ես էլ գնել եմ):
Հիմա օրինակ քֆուրով ստատուս կամ քֆուրով լայվեր լայքողների մեծամասնությունը կանայք են, այո կանայք, ովքեր աղջիկ ու տղա են դաստիարակելու...
Հիմա հայհոյող կանայք կան...
Ու հիմա խնդրում եմ ասեք՝ ունա՞կ է արդյոք նման ժողովուրդը ինքնապահպանվել:
Պատասխանեմ՝ ոչ...
Ինքնասիրություն չունեցողը, սեփական եսը չհարգողը, ոչ ընտանիք կսիրի, ոչ ծնող, ոչ երեխա և ոչ էլ առավել ևս Հայրենիք:
Ինքնասիրություն վաճառողի համար հայրենիքը ևս ապրանք է»:

«Հայաստանի կրթական համակարգի PISA չափումը միջազգային չափանիշի նկատմամբ շատ ցածր արդյունք է ցույց տալիս». Լիլիթ Գալստյան
7700:36
«Եվրոպայում գործարկվել է CO₂-ի որսման և պահեստավորման խոշոր համալիր». Լևոն Ազիզյան
8200:06
«Ծնողներ, շտապ փրկեք ձեր երեխաներին սրանցից»». Սևակ Հակոբյան (տեսանյութ)
108Երեկ, 22:42
«Այն, ինչ այսօր կատարվում է մեր երկրում, այլևս հնարավոր չէ քողարկել «բարեփոխումների» անվան տակ». Մհեր Մելքոնյան
91Երեկ, 22:30
«Հայրենիքը մարդկանց պետք է միայն անձնական շահի համար». Նաիրի Հոխիկյան
91Երեկ, 21:54
Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաքում գտնվող Ուկրաինայի գլխավոր հյուպատոսության մոտ ոստիկանական գործողություն է ընթանում
153Երեկ, 21:43
Նավթի համաշխարհային գները շարունակում են աճել (լուսանկար)
152Երեկ, 21:30
«Երևան թռչող ինքնաթիռ այլևս չի նշանակում դատարկ ինքնաթիռ». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
97Երեկ, 21:12