Բաքուն ՌԴ դեսպանատան գործերի հավատարմատարին բողոքի նոտա է հղել

Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարությունը կանչել է Բաքվում Ռուսաստանի դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատարին և բողոքի նոտա հղել: Հանդիպման ընթացքում «լուրջ մտահոգություն և բողոք է արտահայտվել Ռուսաստանի Դաշնության Պետդումայի պատգամավոր, Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Վլադիմիր Ժիրինովսկու կողմնակալ և վիրավորական հայտարարությունների համար»,- ասված է ԱԳՆ հայտարարության մեջ:
Նշենք, որ «Կոմսոմոլկա» ռադիոկայանի եթերում Ժիրինովսկին հայտարարել էր, որ իրանցի շահ Աբբաս-Միրզան Ադրբեջանը նվիրել է Ռուսաստանին, քանի որ այնտեղ այդ ժամանակ նավթ չի եղել: Նավթը միայն տասնամյակներ հետո է հայտնաբերվել Ադրբեջանում: Նա նաև հիշեցրել է, որ Գրիբոյեդովին Թեհրանում սպանել են ադրբեջանցիները: Ժիրինովսկին նաև վստահություն է հայտնել, որ Ադրբեջանում պետական հեղաշրջում է լինելու Բայդենի ջանքերով ու բազմաթիվ ընդդիմադիր ուժերի մասնակցությամբ:

ՊԵԿ-ը հայտարարություն է տարածել
7012:00
«Թափառող շների՝ մարդկանց, այդ թվում՝ երեխաների վրա պարբերաբար հարձակումների խնդիրն ավելի է սրվել»․ ՄԻՊ
8910:24
Արարատ Միրզոյանը ԵՄ-ում ներկայացրել է «ԹՐԻՓՓ»-ի իրականացման ուղղությամբ Հայաստանի քայլերը
172Երեկ, 19:24
Արգամ Աբրահամյանի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին
171Երեկ, 16:54
«Անթաքույց բռնությունն ու վիրավորանքը չեն կարող արդարացվել թեժ քննարկմամբ կամ ձևական անաչառությամբ»․ ՀՌՀ
188Երեկ, 14:06
ՍԴ փոխնախագահ է ընտրվել Արթուր Վաղարշյանը
179Երեկ, 13:18
Նիկոլ Փաշինյանը Պնոմպենում կմասնակցի Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 20-րդ գագաթնաժողովին
38214.11.2026, 11:40
Հայտնի է, թե որ համարների ներքո հանդես կգան դեկտեմբերի 13-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերը
38614.11.2026, 10:42