«Վաղը Տիգրան Ավինյանը հանդիպելու է Ալբերտ Հովհաննիսյանի հոր հետ»․ Ջուլիետա Ազարյան

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Ջուլիետա Ազարյանը հայտնում է․ «Վաղը Տիգրան Ավինյանը հանդիպելու է մեր անմահ հերոս Ալբերտ Հովհաննիսյանի հոր հետ։
Հիշո՞ւմ եք՝ երկու ամիս առաջ, երբ «Հաղթանակ» զբոսայգու պատից հեռացվեց մեր հերոս Ալբերտի լուսանկարը՝ տարածքի բարեկարգման աշխատանքներով պայմանավորված, ինչպիսի աղմուկ բարձրացրին տարբեր շրջանակներ՝ փորձելով շահարկել այս չափազանց զգայուն թեման։ Ընդ որում՝ առանց անգամ մտածելու, թե ինչ հույզեր ու ապրումներ կարող են ունենալ հերոսի ծնողներն ու հարազատները։
Ի տխրություն այդ շրջանակների՝ տեղեկացնեմ, որ վաղը Երևանի քաղաքապետը հանդիպելու է մեր հերոսի հոր հետ՝ քննարկելու և վերջնական համաձայնության բերելու Ալբերտի հիշատակին նվիրված անկյան ձևն ու տեսքը։ Տարածքի բարեկարգման աշխատանքներն արդեն ավարտված են։
Իսկ Գառնիկ Դանիելյանին խորհուրդ կտամ շարունակել Երևանի փողոցներում չափչփել ու, ինչպես ինքն է ասում, մերժել «Ալիևյան սահմանադրությունը»։ Իսկ պարապ ժամերին՝ չխոսել այնպիսի բաների մասին, որոնք գոյություն չունեն։
Որովհետև հերոսների հիշատակը շահարկման թեմա չէ»։

«Հոգեկան խնդիրներ ունեցող մարդու են տեղափոխել Անդրանիկ Թևանյանի խուց»․ Մանուկ Սուքիասյան
2913:00
«Կարևոր է, որ Հայաստանն ու Ադրբեջանը ինքնուրույն որոշեն իրենց ապագան»․ Վադեֆուլ
7212:55
«Առաջարկում եմ ընդդիմադիրներին՝ նման պահերին օգտվել «Նիկոլ, դավաճան» կարգախոսից»․ Անդրանիկ Հովհաննիսյան
4812:36
Ռուբեն Ռուբինյանը՝ ընդդիմությանն ուղղված առաջարկի մասին (տեսանյութ)
6612:24
«Ենթադրում եմ՝ տիկին Հակոբյանի ելույթին են հղում անում մեր գործընկերները»․ Տիգրան Ավինյան (տեսանյութ)
6612:18
«Իրեն հեղինակազրկողը հենց ինքն է»․ Լիզա Ճաղարյան
6112:12
«Տենց շուստրի քանի՞ եղբայր եք»․ Քրիստինե Վարդանյան (տեսանյութ)
6711:54
«Թե ինչ է ասել Իլհամ Ալիևը՝ Նիկոլ Փաշինյանի մասին, վա՜յ-վա՜յ-վա՜յ, ամոթ է, չխոսեմ»․ Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
7011:42