«Պաշտոնական առաջին կեղծիքը՝ 8-րդ գումարման ԱԺ-ում». Էդգար Ղազարյան
![]() 580 Երկուշաբթի, 02 օգոստոսի, 2021 թ., 13:18 ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանի գրառումը. «Առաջին պաշտոնական կեղծիքը ութերորդ գումարման ՀՀ Ազգային ժողովում 2021 թվականի օգոստոսի 2-ին հրապարակվել է ութերորդ գումարման Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության որոշումը, որով վարչապետի պաշտոնում առաջադրվել է Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը։ Ութերորդ գումարման Ազգային ժողովն իր լիազորությունները ստանձնել է 2021 թվականի օգոստոսի 2-ին՝ ժամը 10․00-ից։ Այդ պահին է հայտարարվել նաև «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության գոյության մասին։ Տվյալ պահին խմբակցության բոլոր պատգամավորները գտնվել են Ազգային ժողովի նիստերի դահլիճում, հետևաբար հարց է առաջանում, թե ե՞րբ է տեղի ունեցել խմբակցության նիստը, ո՞վ է առաջադրել Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը, ի՞նչ մտքերի փոխանակում է տեղի ունեցել, ե՞րբ է կազմակերպվել քվեարկությունը խմբակցությունում, ինչպիսի՞ն են եղել խմբակցության անվանական քվեարկության արդյունքները։ Ակնհայտ է, որ այդ ամենը տեղի չի ունեցել, հետևաբար, նշանակում է, որ տեղի է ունեցել կեղծիք, այսինքն՝ վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի թեկնածության առաջադրումը կատարվել է անօրինական ճանապարհով։ Հանրապետության նախագահը, մինչև համապատասխան հրամանագրի ստորագրումը, կարող է մտածել այս ամենի մասին, իսկ անհրաժեշտության դեպքում դիմել իրավապահ մարմիններին»։ Աղբյուրը` Էդգար Ղազարյան |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
