ՔԿ-ն՝ հակառակորդի կրակոցներից վնասված ավտոմեքենայի և զորամասին պատճառված վնասների մասին

2021թ. հուլիսի 31-ին՝ ժամը 18:30-ի սահմաններում, հակառակորդի անհայտ զինծառայողները, ազգային ատելության շարժառիթով, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով ապօրինաբար կյանքից զրկելու, ինչպես նաև՝ ուրիշի գույքը ոչնչացնելու ուղղակի դիտավորությամբ, դեռևս տեսակը չպարզված հրազեններից կրակոցներ են արձակել ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքում իր ծառայողական պարտականություններն իրականացնող, ավտոմոբիլային ջոկի ավագ վարորդ, պայմանագրային զինծառայող Ա. Պողոսյանի վարած «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ, սակայն իրենց կամքից անկախ հանգամանքներով ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկելու հանցագործությունն ավարտին չեն հասցրել. արձակված կրակոցների հետևանքով վնասվել է վերը նշված ավտոմեքենան, որի հետևանքով զգալի չափերով նյութական վնաս է պատճառվել զորամասին: Ա. Պողոսյանը վնասվածքներ չի ստացել:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 6-րդ, 13-րդ կետերով և 185-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով հարուցվել է քրեական գործ, և կատարվում է նախաքննություն։

Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ամբիոնի վարիչը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ
8910:36
Սերժ Սարգսյանից հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի շուրջ 630 մլն դրամ, ավանդների տոկոսագումարները, անշարժ գույքերից մասնաբաժիններ, ավտոկայանատեղի
169Երեկ, 17:06
Նիկոլ Փաշինյանը շրջել է «Իննոպրոմ-2026» ցուցահանդեսի տաղավարներում (տեսանյութ)
173Երեկ, 15:06
Կարեն Գրիգորյանը նշանակվել է Պակիստանում ՀՀ դեսպան
167Երեկ, 14:54
Նիկոլ Փաշինյանը ժամանել է Եկատերինբուրգ (տեսանյութ)
162Երեկ, 13:00
Նիկոլ Փաշինյանը մեկնել է ՌԴ
148Երեկ, 09:06
«Թող ՀՀ Սահմանադրությունը շարունակի ծառայել որպես մեր պետականության հուսալի հենարան»․ Արման Դիլանյան
31405.07.2026, 10:06
«Սահմանադրական ոգին ՀՀ-ում ուժեղ է և հաստատուն»․ Նիկոլ Փաշինյան
31505.07.2026, 09:12