«2017-ին Արմեն Աշոտյանը գտնվում էր Բաքվում, արդյո՞ք առկա է ռիսկ, որ նա հավաքագրվել է որպես Բաքվի գործակալ». Արուսյակ Ջուլհակյան

«Քիչ առաջ էստեղ հնչեց ակնարկ, որից կարելի է եզրակացնել, որ ցանկացած մարդ, որը երբևէ եղել է Թուրքիայում, անկախ այցի նպատակից, կարող է կասկածվել որպես գործակալ: Հիշեցի, որ 2017-ի սեպտեմբերին ՀՀԿ փոխնագխագահ Արմեն Աշոտյանը Եվրանեսթի շրջանակներում գտնվում էր Բաքվում: Ի՞նչ եք կարծում՝ արդյո՞ք այստեղ նույնպես հնարավոր է ռիսկի առկայություն, որ նա, անկախ իր կամքից, հավաքագրվել է որպես Բաքվի գործակալ»,- դիմելով ԱԺ նախագահի տեղակալի թեկնածու Ռուբեն Ռուբինյանին՝ հարցրեց ՔՊ-ական Արուսյակ Ջուլհակյանը: Ռուբինյանն արձագանքեց. «Տիկին Մկրտչյանը նոր պատգամավոր է, առաջարկում եմ ներողամիտ վերաբերվել իր հայտարարություններին»:
Հիշեցնենք՝ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը, անդրադառնալով ԱԺ փոխնախագահի պաշտոնում Ռուբեն Ռուբինյանի թեկնածությանը, հայտարարել էր. «Հանրությանը հայտնի է այն հանգամանքը, որ Ռ. Ռուբինյանն իր կյանքի որոշակի ժամանակահատված անցկացրել է Թուրքիայում ու դրա վերաբերյալ տեղեկատվություն որևէ մեկիս չի տրվել: Այս նույն իշխանությունը մեզ արդեն հրամցրել էր մի իրավիճակ, երբ ԱԺ նախագահը կարող էր լինել թուրքի լրտես, ինչը ենթադրում է, որ այդ ռիսկայնությունը տեսականորեն կարող է պարունակել նաև այս ԱԺ-ն»:

«Բըրնհեմը Թրամփին կոչ կանի ավարտել Իրանի հետ հակամարտությունը»․ #TheGuardian
5610:31
«Շարունակեք նամակներ գրել Ֆրանսիայի «թագավորին»»․ Բորիս Մուրազի (տեսանյութ)
2910:24
Փարիզը մտադիր է համագործակցել Վաշինգթոնի հետ՝ Հորմուզի նեղուցում նավագնացությունը վերականգնելու համար
7210:12
«Արցախցիների հիասթափությունը նրանից է, որ արել են անհնարինը, սակայն թիկունքը դատարկ էր»․ Տիգրան Աբրահամյան
5509:54
«Մերձավոր Արևելքի հակամարտությունները Թուրքիայից և ԱՄՆ-ից պահանջում են սերտ երկխոսություն». Էրդողան (տեսանյութ)
8309:30
«Հայաստանի քաղաքացիները պետք է գնահատեն եվրոինտեգրման վտանգները»․ ՌԴ ԱԳՆ
8609:24
Ռոբերտ Քոչարյանի համակիրը ՔՊ-ի թեկնածուն է. «Ժողովուրդ»
7409:06
Կոպիրկինը հրաժեշտ կտա՞ Հայաստանին․ ՌԴ-ում նրանից դժգոհ են. «Հրապարակ»
5509:00