«Դա քաղաքական պայքարի իմիտացիա է». Ստեփան Դանիելյան

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Քաղաքականության հիմքում պետք է լինի գաղափարախոսություն, դա աքսիոմա է: Չկա գաղափարախոսություն կամ աշխարհայացք, չի կարող լինել արդյունավետ կուսակցություն և որպես հետևանք չի կարող լինել կանխատեսելի ապագայով պետություն, եթե այդ պետությունը վտանգի մեջ չի ու չի գոյատևում իներցիայով՝ արտաքին վտանգների բացակայությամբ պայմանավորված:
2018-ի իշխանափոխության հիմնական պատճառը պետական գաղափարախոսության սնանկություն էր, որի հետևանքը էլ եղավ Արցախի պարտությունը:
Հիմա այդ պրոցեսը շարունակվում է, մենք ունենք գաղափարախոսություն ու աշխարհայացք չունեցող իշխանություն և ընդդիմություն ու երկուսի գոյատևումն էլ ունի իներցիոն բնույթ: Երկուսն էլ իրենց լեգիտիմությունը որոնում են միմյանց մեջ (միմյանց դեմ պայքարի միջոցով փորձում են հիմնավորել իրենց գոյության իմաստը): Դա քաղաքական պայքարի իմիտացիա է, որը բոլորն էլ զգում կամ հասկանում են (ով հասկանում է, ով զգում՝ առանց հասկանալու):
Եթե չլինի այս իշխանությունը, ապա հանուն ինչի էր պայքարելու ընդդիմությունը, և հակառակը, եթե չլինեին «նախկինները», ինպես էին իրենց գոյությունը հիմնավորելու «ներկաները», որոնց բնորոշելու համար որևէ քաղաքական տերմին դժվար է գտնել։
Արդյունքում երկուսն էլ չեն կարող ունենալ կայուն ընտրազանգված, ինչպես նաև պարտնյորներ դրսում, որովհետև անհասկանալի ու անկանխատեսելի են, այսինքն՝ դառնում են ընդամենը կարճատև ժամանակահատվածի համար օգտագործման գործիքներ:
Հ. Գ. Կուսակցությունների աշխարհայացքն ու գաղափարախոսությունը, ամենից զատ, ունի նաև ներքին կազմակերպման համար կարևոր նշանակություն ներկուսակցական կյանքի մոտիվացիայի, միջանձնային առողջ փոխհարաբերությունների ու արդարության վրա հիմնված անհրաժեշտ բաց ու հստակակ կանոնակարգ կազմակերպման համար:
Ներքաղաքական պայքարը նման կուսակցությունների միջև մրցակցությունն է, որոնք հասարակությանն առաջարկում են իրենց արժեքներն ու կազմակերպման ձևերը, հակառակ դեպքում իրենք ում ... են պետք»։

Ֆինլանդիան 28,5 մլն եվրո կհատկացնի Ուկրաինային՝ էներգետիկ ոլորտի վերականգնման համար
16617:39
«ՔՊ-ական սրիկայական իշխանությունը փորձում է ամեն տեղից ջնջել Մասիս սարի պատկերը»․ Ռուբեն Մելիքյան
8517:24
«Ուկրաինայում խաղաղության հասնել հնարավոր չէ առանց հակամարտության պատճառները վերացնելու»․ Գրուշկո
12917:12
«Ինչ-որ առաքելությա՞մբ է վարչապետը ձեզ վստահում ԱԽ քարտուղարի պաշտոնը». հարց՝ Ալեն Սիմոնյանին (տեսանյութ)
9717:12
«ԹՐԻՓՓ-ն անվանում ենք ճանապարհ, որ իշխանափոխությունից հետո կարողանանք բանակցնել ադրբեջանցիների հետ»․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
6717:12
«Բանակի հրամանատարությունը պետք է բացատրություն տա իրար հաջորդող մահվան դեպքերի մասին»․ Ժաննա Ալեքսանյան
6716:54
«Էդգար Ղազարյանի որակումը բարեկրթության նորմի ընդհանուր ձևաչափի մեջ խնդրահարույց էր»․ Նարեկ Կարպետյան (տեսանյութ)
7616:36
«Կուրիլյան կղզիները եղել են և կմնան ռուսական հող»․ Մեդվեդև
16616:26