«Տեղյա՞կ եք, որ Մոսկվայում «Լյուդինգ»-ի Արմենն ու Արթուրը «փայ են մտնում» հայկական կոնյակի արտահանման մեջ»․ հարց՝ Նիկոլ Փաշինյանին

«Տեղյա՞կ եք, որ Մոսկվայում Լյուդինգի Արմեն և Արթուր անունով գործարարներ կան, որոնք չեչեն Ակաևի և հրեա Գենայի հետ տանդեմ են կազմել և «Սաշիկի նման» փայ են մտնում հայկական կոնյակի արտահանման մեջ՝ խոչընդոտներ հարուցելով հայ գործարարների համար։ Եվ «Լյուդինգ»-ի Արմենը ՀՀ քաղաքացի է»,- այսօր ճեպազրույցի ժամանակ հնչած այս հարցին ի պատասխան՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց․ «Ես պատիվ չեմ ունեցել լսել այդ անձանց անունները․․․ ՀՀ իրավապահ մարմինները անհամբեր կսպասեն, որ ՀՀ քաղաքացի այդ անձը մուտք գործի ՀՀ և, առավել ևս ձեր հայտարարությունից հետո, մեր իրավապահները նրանց կհրավիրեն սուրճ խմելու և այդ հարցերին պատասխանելու։ Կարծում եմ ՌԴ դաշնության իրավապահ մարմիններն էլ պետք է հետաքննություն սկսեն․․․ Իմ կարծիքով, եթե դա իրականություն է, առաջին հերթին դա վիրավորական է Ռուսաստանի պետության համար, որովհետև ՀՀ-ում որևէ մեկը որևէ մեկի նկատմամբ այդպիսի գործողություն չի կարող ծավալել»։

«Ուժեղ Հայաստան»-ի ներկայացուցիչները հանդիպել են ԱՄՆ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ
519:30
Արտաքին հետախուզական ծառայության ղեկավար Քրիստիննե Գրիգորյանը մեկնել է Բաքու
3519:18
«Հայաստանը Քելբաջարում, Լաչինում և Զանգելանում ոչնչացրել է 60 հազար հեկտար անտառային տարածք»․ Ալիև
7118:06
«Ալիևն էլ նամարդություն չարեց, ցույց տվեց»․ Արթուր Խաչատրյան
7617:18
«Ադրբեջանական կողմը կարող է ճնշումների միջոցով Հարությունյանից գույք կամ ֆինանսական միջոցներ կորզել»․ Վահագն Սարոյան
6317:12
«Այ սենց աբսուրդ իրավիճակներ կարող են ստեղծվել, երբ եղածը չես արժևորում»․ Տաթևիկ Հայրապետյան
6816:48
«Դատավոր, դատախազ, քննիչ... նույն մարդու՝ Նիկոլ Փաշինյանի դեմքով են»․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
6116:42
Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով դատական նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
6416:06