Փաշինյանի հետ հեռախոսազրույցում Մակրոնը կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծումը
![]() 407 Երեքշաբթի, 03 օգոստոսի, 2021 թ., 19:18 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Ֆրանսիայի նախագահը Նիկոլ Փաշինյանին շնորհավորել է ՀՀ վարչապետի պաշտոնին նշանակվելու կապակցությամբ և բարձր գնահատել երկրում ժողովրդավարական գործընթացների անխափան իրականացումը: Ֆրանսիայի նախագահը հայտնել է Հայաստանին 200 հազար չափաբաժին պատվաստանյութ տրամադրելու որոշման մասին: Վարչապետ Փաշինյանը նախագահ Մակրոնին իր երախտագիտությունն է հայտնել այս առթիվ: ՀՀ վարչապետը տեղեկատվություն է տրամադրել Ադրբեջանի կողմից սահմանային վերջին սադրանքների, ինչպես նաև Ադրբեջանի ագրեսիվ հռետորաբանության վերաբերյալ՝ ընդգծելով, որ դրանց նպատակն է ապակայունացնել իրավիճակը տարածաշրջանում: Նա նաև անթույլատրելի է համարել հայ գերիների նկատմամբ Ադրբեջանում տեղի ունեցող շինծու դատավարությունները: Ֆրանսիայի նախագահը վերահաստասել է իր պատրաստակամությունը՝ շարունակելու հետևողական ջանքեր գործադրել տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման ուղղությամբ: ՀՀ վարչապետը համոզմունք է հայտնել, որ տարածաշրջանային համատեքստ ունեցող նախաձեռնություններն ու քայլերը կարող են հաջողության հասնել, եթե դրանք արժանանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի բոլոր համանախագահող երկրների հավանությանը: Վարչապետ Փաշինյանն ընդգծել է նաև, որ Հայաստանի կառավարությունը ողջունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ նոյեմբերի 9-ին հաջորդած հայտարարությունները, այդ թվում՝ բանակցային գործընթացը վերականգնելու ուղղությամբ և պատրաստ է լիարժեք ներգրավվել բանակցային գործընթացում: |
«51 հասցեներում իրականացվում են խուզարկություններ». ՔԿ
9212:12ՔԿ-ն՝ ՀԷՑ-ում իրականացվող գործողությունների մասին
11010:06BRICS-ի շրջանակներում հանդիպել են Արաղչին և Ֆիդանը
397Երեկ, 16:46ՔԿ-ից արձագանքել են Հովհաննես Խուդոյանին
220Երեկ, 16:12Նեթանյահուն ժամանել է ԱՄՆ
425Երեկ, 13:10«2021-ին Սյունիքում վարչապետի նկատմամբ խուլիգանությունը պլանավորված է եղել»․ ՔԿ
267Երեկ, 12:00«Եթե վիզա ստանալիս ստել եք, դա կարող է հանգեցնել արտաքսման»․ ԱՄՆ դեսպանատուն
37206.07.2025, 12:06Ուրցաձորի նախկին համայնքապետը մեղադրվում է 55 մլն դրամի հողատարածքներ ապօրինի օտարելու մեջ (տեսանյութ)
25306.07.2025, 09:12