Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +6 °C

Ալեն Սիմոնյանը նշանակել է իր օգնականին, խորհրդականին, ԱԺ աշխատակազմի ղեկավարին, նրա տեղակալներին

Ալեն Սիմոնյանը նշանակել է իր օգնականին, խորհրդականին, ԱԺ աշխատակազմի ղեկավարին, նրա տեղակալներին
369
Չորեքշաբթի, 04 օգոստոսի, 2021 թ., 10:50

Ազգային ժոովի նախագահ Ալեն Սիմոնյանը օգոստոսի 3-ին կարգադրություններ է ստորագրել, որոնց համաձայն ԱԺ-ում մի շարք պաշոնյաներ են նշանակվել։

Մասնավորապես․

Դավիթ Առաքելյանը նշանակվել է Ազգային ժողովի նախագահի օգնական։

Հովհաննես Նալբանդյանը նշանակվել է Ազգային ժողովի նախագահի խորհրդական:

Վահան Նրիբեկյանը նշանակվել է Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար:

Լևոն Սահակյանը նշանակվել է Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ:

Էդուարդ Խանզարդյանը նշանակվել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ։