Երեքշաբթի, 16 ապրիլի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +18 °C

«Գերմանիան շարունակելու է աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին». Մերկելը շնորհավորել է Փաշինյանին

«Գերմանիան շարունակելու է աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին». Մերկելը շնորհավորել է Փաշինյանին
351
Չորեքշաբթի, 04 օգոստոսի, 2021 թ., 20:24

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը շնորհավորել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնը ստանձնելու առիթով: Հայտնում է Գերմանիայի կառավարության մամուլի ծառայությունը։

Մերկելի խոսքով՝ Փաշինյանը պաշտոնն ստանձնում է «լուրջ մարտահրավերների և անորոշությունների» շրջանում։

«COVID-19-ի համավարակը մեզանից աննախադեպ միջոցներ է պահանջում։ Գերմանիան՝ որպես հուսալի գործընկեր, պատրաստ է այսուհետև ևս ուղեկցել Հայաստանին բարեփոխումների ճանապարհին»,- նշել է Գերմանիայի կանցլերը։

Անգելա Մերկելը հավելել է, որ Գերմանիան շարունակելու է աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին՝ ուղղված Ղարաբաղյան հիմնախնդրի հանգուցալուծմանը: