Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +25 °C

Այսուհետ բազմաբնակարան շենքերի բնակիչները պետք է վճարեն անշարժ գույքի հարկ բնակարանների համար․ վարչական շրջան

Այսուհետ բազմաբնակարան շենքերի բնակիչները պետք է վճարեն անշարժ գույքի հարկ բնակարանների համար․ վարչական շրջան
405
Հինգշաբթի, 05 օգոստոսի, 2021 թ., 15:42

Երևանի Նուբարաշեն վարչական շրջանի աշխատակազմը հայտնում է․

«Տեղեկացնում ենք Ձեզ, որ 01.01.2021թ-ից ՀՀ հարկային օրենսգրքի փոփոխությունների համաձայն Նուբարաշեն վարչական շրջանի բոլոր բազմաբնակարան շենքերի բնակարանները անշարժ գույքի հարկման բազայում համարվում են հարկվող գույք, և այսուհետ բազմաբնակարան շենքերի բնակիչները պետք է վճարեն անշարժ գույքի հարկ բնակարանների համար:
Վճարումներ կատարելու համար կարող եք այցելել եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժին , իսկ այլ հարցերի դեպքում կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝
011-51-87-36»: