«Հայաստանի համար Իրանի հետ հարաբերությունները պարունակում են ինչպես հնարավորություններ, այնպես էլ ռիսկեր». Արման Բաբաջանյան
![]() 331 Հինգշաբթի, 05 օգոստոսի, 2021 թ., 16:54 ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հայ-իրանական հարաբերությունները երկուստեք կենսական նշանակություն ունեցող և բավական նուրբ շերտեր պարունակող հարաբերություններ են։ Իրանական խնդրի շուրջ առկա միջազգային քաղաքական կոնյունկտուրայում Հայաստանի համար Իրանի հետ հարաբերությունները պարունակում են ինչպես հնարավորություններ, այնպես էլ ռիսկեր։ Չափազանց կարևոր է այդ հնարավորությունների ու ռիսկերի բալանսավորումը։ Ռուսաստան, ԱՄՆ, Իսրայել, Սաուդյան Արաբիա, արաբական մի շարք պետություններ... Սա այն երկրների ոչ ամբողջական ցուցակն է, որոնք զգայուն կարող են լինել հայ-իրանական հարաբերությունների առնչությամբ։ Հայ-իրանական հարաբերությունները, այսպիսով, պետք է կառուցվեն տարածաշրջանային և գլոբալ զարգացումների հաշվառմամբ միայն, դրանք չենք կարող կտրված լինել աշխարհի հետ Հայաստանի հարաբերությունների ներկապնակից։ Այո՛, մենք՝ որպես հարևան և բարեկամ պետություն, Իրանի հետ մեր հարաբերությունները չենք պայմանավորում երրորդ երկրով կամ երկրներով։ Միևնույն ժամանակ, Իրանի նկատմամբ մեր այդ վերաբերմունքն օբյեկտիվորեն առաջացնում է մեր նկատմամբ վերաբերմունք մեր այլ գործընկեր պետությունների ու կառույցների կողմից։ Հետևաբար, չափազանց կարևոր է հավասարակշռել հայ-իրանական հարաբերություններից ակնկալվող դրական և այլ սուբյեկտների կողմից Հայաստանի նկատմամբ վերաբերմունքի փոփոխությամբ պայմանավորված բացասական արդյունքները։ Իրանը մեր տարածաշրջանի կարևորագույն խաղացողներից մեկն է, և այդ երկրի հետ դրական հարաբերություններն արժեքավոր են մեզ համար։ Սակայն դրանք պետք է զարգանան միայն ռիսկերի բացառման և հնարավորությունների ավելացման սկզբունքով։ Չափազանց կարևոր է, որպեսզի Հայաստանը շարունակի կանխատեսելի և թափանցիկ, անկեղծ, վստահելի և գործընկերային հարաբերություններ պահպանել Թեհրանի հետ։ Դա միևնույն ժամանակ թույլ կտա զարգացնել հարաբերությունները նոր գործընկերների, նոր բարեկամների և նոր դաշնակիցներ հետ, որոնց կարիքը Հայաստանը շատ ունի»։ Աղբյուրը` Արման Բաբաջանյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
