«Քաղաքական մեծամասնությունը հետևողականորեն «լվանում է» իր ձեռքերը Արցախից». Արթուր Վանեցյան
![]() 365 Ուրբաթ, 06 օգոստոսի, 2021 թ., 15:06 «44-օրյա աղետալի պատերազմից հետո Արցախում և ՀՀ-ում ստեղծված օրհասական իրավիճակը պարզապես թելադրում է մեզ ունենալ երկրորդ հակական պետության խնդիրներով զբաղվող, մշտապես գործող խորհրդարանական միավոր: Արցախի հետ կապված հարցերը՝ այդ թվում բանակցային, կտրուկ ավելացել են: Այդ հարցերն ընդգրկում են անվտանգային և արտաքին քաղաքական բաղադրիչները, բայց նաև ներառում են հոգևոր, մշակութային, սոցիալական, կրթական և բազում այլ հարցեր: Նման հանձնաժողովի ստեղծումն ուղերձ է այն մասին, որ հայկական առաջին պետությունը Արցախի, այնտեղ ապրող ժողովրդի մասին չի մոռացել, ձեռքերը Արցախից չի լվացել, չի պատրաստվում հրաժարվել Արցախի խնդիրներով զբաղվելուց»,-ԱԺ-ում Արցախի հարցով մշտական հանձնաժողով ստեղծելու հարցի քննարկման ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Արթուր Վանեցյանը՝ շեշտելով. «Եթե առաջարկը մերժվի, կարող ենք հիմնավոր կասկածներ ունենալ, որ քաղաքական մեծամասնությունը, ՀՀ-ում այսօր իշխանություն կազմողները փորձում են կամ հետևողականորեն «լվանում են» իրենց ձեռքերը Արցախից, հրաժարվում Արցախից, լքում են Արցախը՝ մենք դա չենք կարող թույլ տալ։ Արցախը կա և մնում է հայկական»,- ասաց Վանեցյանը։ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
