«Ինչո՞ւ այլևս չեք վանկարկում «Արցախը Հայաստան է և վերջ»․ Մետաքսե Հակոբյան
![]() 601 Շաբաթ, 07 օգոստոսի, 2021 թ., 03:06 Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արայիկ Հարությունյանը մի քանի օր է, ինչ Արցախի երկու նախարարների հետ Հայաստանում է...Նախարարները ուժային կառույցներինը չեն... Ինչևէ... Այսօր հանդիպեց Նիկոլ Փաշինյանի հետ: Եվ կրկին ոչ մի խոսք Արցախի ճակատագրի, անվտանգային խնդիրների վերաբերյալ: Քաոսի, անորոշ վիճակի, ստեղծված ներքին և արտաքին քաղաքական ճգնաժամի պարագայում քննարկվում են միայն սոցիալական, շինարարական հարցեր և տնտեսական զարգացման ծրագրեր...Երկար չեմ գրի, մի քանի հարց երկիրը կապիտուլյացիայի տարած Արցախի նախագահի աթոռին բոլոր հնարավոր և անհնար միջոցներով կառչած անձին. Արայի՛կ Հարությունյան, ինչու՞ ձեր կապիտուլյանտ գործընկերոջ հետ չեք քննարկում Արցախի անվտանգային խնդիրները, ինչո՞ւ այլևս չեք վանկարկում «Արցախը Հայաստան է և վերջ» (այլևս Հայաստան չի՞), և ի վերջո Հայաստանը շարունակո՞ւմ է Արցախի անվտանգության երաշխավորը մնալ, թե՞ ոչ...Եվ վերջում, տեղյա՞կ եք արդյոք, որ իշխող քաղաքական ուժը դեմ եղավ Ազգային Ժողովում Արցախի հարցով մշտական հանձնաժողով ստեղծելուն, ինչը փաստում է, որ Արցախի հարց Հայաստանի գործող իշխանությունների համար պարզապես չկա: Ձեր այս կեցվածքը հերթական ապացույցն է, որ կրում և կիսում եք մեծ դավադրության պատասխանատվությունը, ինչի արդյունքում ունենք բազմահազար զոհեր և կորուսյալ Հայրենիք...»։ Աղբյուրը` Մետաքսե Հակոբյան |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
