«Գեղեցիկ կդիտվեր, որ ՔՊ-ն հանրությունից պաշտոնապես ներողություն խնդրեր»․ Սուրեն Սահակյան
![]() 342 Շաբաթ, 07 օգոստոսի, 2021 թ., 18:48 «Քաղաքացու որոշում» ՍԴԿ նախկին ղեկավար Սուրեն Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Չգիտեմ՝ քաղաքականության մեջ երեսպաշտությունը բնական երևույթ է, թե չէ, բայց մեզ մոտ դա արդեն սովորություն է դառնում։ ԱԺ-ում ՔՊ խմբակցության պատգամավորները նենց են զարմանում օպոնենտների ոչ ադեկվատ, ապակառուցողական դրսևորումներից, ոնց որ ես եմ իրենց ամբողջ ընտրարշավը կառուցել նրանց հակադրվելու պրակտիկայի վրա։ Դա հաստատ արդյունավետ էր ստացած քվեների առումով, բայց նաև պետք էլ չի չքմեղանալ, թե իրենք իրենց այդ քարոզարշավով նորմալ քաղաքական բանավեճ ու ԱԺ էին ակնկալում ստանալ։ Ժողովրդական դարձվածքի համաձայն, հնարավոր չի համ հաճույք ստանալ, համ էլ կույս մնալ։ ՔՊ կուսակցությունն է ընտրել այդ կազմը՝ քարոզարշավի ամբողջ ընթացքում տարբեր մեթոդներով լսելի դարձնելով միայն իրենց հարմար «ընդդիմության» ձայնը։ Օրինակ, գեղեցիկ կդիտվեր, որ ՔՊ խմբակցությունը հանրությունից պաշտոնապես ներողություն խնդրեր, որ Հայաստանում հնարավոր են դարձրել հենց այսպիսի կազմով ԱԺ ունենալու իրականությունը։ Աղբյուրը` Սուրեն Սահակյան |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
